ՔԿ-ում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրները

09/12/2022 schedule16:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարթա Բեկերրայի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, այդ պայքարում հիմնական դերակատար կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

1.jpg (2.36 MB)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խիստ օգտակար է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ներգրավմամբ մինչ այժմ ԵԽ-ի կողմից իրականացված՝ կանանց համար արդարադատության մատչելիությանը, քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացները։ Նա ողջունել է ՀՀ քննչական կոմիտեի հետ անմիջական գործակցության նոր նախագծեր մշակելու՝ ԵԽ-ի նախաձեռնողականությունը։

Արսեն Այվազյանը նշել է, որ եվրոպական իրավունքի հիման վրա ընտանիքներում և կանանց նկատմամբ բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի խստացման ՀՀ պետական հետևողական քաղաքականությունն արտահայտվել է ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում տրված նոր լուծումներով։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվորեն ներգրավված է ոչ միայն այս ոլորտի իրավակիրառ պրակտիկայի, այլ նաև՝ օրենսդրական բարեփոխումների գործընթացներում։

Նա մանրամասն ներկայացրել է բռնություններից քաղաքացիների պաշտպանության իրավական կառուցակարգերի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, քննիչների շրջանում կանանց ավելի մեծ ներգրավվածություն ապահովելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի ջանքերը։

Մարթա Բեկերրան գոհունակություն է հայտնել վերջին շրջանում կանանց նկատմամբ, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում Հայաստանի հետևողական քայլերի կապակցությամբ՝ նշելով, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի դատավարական նոր ընթացակարգերն ու լուծումները համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին։

Բռնարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու և պատժի անխուսափելիության ապահովման տեսանկյունից նա կարևորել է հատկապես մինչդատական վարույթում ապացույցների ձեռք բերման գործընթացը, քրեական վարույթների համար ամուր փաստակազմով դատական հեռանկարի ապահովումը։ Այդ նպատակով ԵԽ-ն, ըստ տիկին Բեկերրայի, պատրաստ է աջակցություն ցուցաբերել վերապատրաստումների միջոցով քննիչներին լրացուցիչ հմտություններ տալու հարցում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցության նոր ծրագրերը դետալային քննարկման արժանացնել աշխատանքային կարգով։ 

Տպել
526 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար