Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը. Ջոն Գալագեր

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

Հարց- Պարոն դեսպան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ թեմայի շուրջ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Դրան հաջորդեցին լուրերը, որ ի թիվս այլ երկրների՝ նաև Միացյալ Թագավորությունն է խոչընդոտել հայտարարության ընդունմանը: Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Թագավորությանը, Ռուսաստանին, Ալբանիային և ԱՄԷ-ին հայտարարության ընդունումը ձախողելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

Պատասխան- Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը:

Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

Հարց- Շրջանառվող տարբեր լուրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ հաշվի առնելով, որ միջանցքն արգելափակած ադրբեջանցիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի կողմից այդ հանքերը շահագործելու դեմ:

Պատասխան- «Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։ Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում:Բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար համագործակցել միմյանց հետ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

Հարց- Արդեն 29 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու միջազգային հանրության կոչերը, ինչպես տեսնում ենք, որևէ արդյունք չեն տալիս: Ի՞նչ գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Թագավորությունը խնդրին լուծում տալու և Լեռնային Ղարաբաղում հասունացող հումանիտար աղետը կանխելու համար: Արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային այլ դերակատարների հետ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց:

Պատասխան- Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ է արտահայտվել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կառավարություններին բարեխղճորեն կատարել հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա համահունչ է մեր աջակցությանը միջազգային ջանքերին` նպաստելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն այս դիրքորոշումը վերահաստատել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած զրույցներում, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումներում և Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումներում: Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել։

Տպել
665 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք