Ինչո՞ւ Ալիևը չէր մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու. ո՞ւմ էր նա փորձում հաճոյանալ

10/05/2023 schedule12:21

Լուսանկարը՝ նախորդ տարիների Մայիսի 9-ի միջոցառումներից, արխիվային

Երեկ՝ մայիսի 9-ին, Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք էին մեկնել ԱՊՀ երկրների առաջնորդները:

Սա տեղի է ունենում ավանդաբար ամեն տարի. տասնամյակներ ի վեր Մոսկվայի Կարմիր հրապարակում է տեղի ունենում Մայիսի 9-ի գլխավոր շքերթը, այնտեղ էլ հավաքվում են հետխորհրդային հանրապետությունների ղեկավարները: Ինչպես հայտնի է, ՌԴ երկարամյա ղեկավարի համար այս տոնն առանձնահատուկ է, այն տարվա գլխավոր իրադարձություններից մեկն է համարվում, շքերթին պատրաստվում են խիստ բծախնդրորեն, իսկ Պուտինի ելույթը փորձում ամեն տարի ավելի ազդու կազմել:

Այս տարի ևս կրեմլյան գլխավոր տոնակատարություններին ՌԴ նախագահի անունից մասնակցելու հրավեր էր ուղարկվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին։ Այսպես է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրավիրվել են բոլոր առաջնորդները:

Երեկ, սակայն, Մոսկվա ժամանածների թվում էին ԱՊՀ ոչ բոլոր երկրների ղեկավարները. մեկնել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Սերդար Բերդիմուհամեդովն ու Շավքաթ Միրզիյոևը:

Ադրբեջանի և Մոլդովայի ղեկավարները չէին ժամանել Մոսկվա։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, հայտնել էին, որ Իլհամ Ալիևը չի կարող մեկնել խիստ զբաղվածության պատճառով:

«Մայիսի 9-ին և 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մասնակցել հանրապետության համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Նախագահը մայիսի 2-10-ը գտնվում է Ղարաբաղում՝ մասնակցելու Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»,- նշել են վարչակազմից:

Ուշագրավ է, որ նախորդ տարիներին Ալիևը ոչ մի գնով բաց չի թողել Մոսկվա մեկնելու և Պուտինի կողքին նստելու հրավերը, այս տարի, սակայն, որոշել է չմասնակցել:

Դժվար չէ հասկանալ, որ ցանկության դեպքում Ադրբեջանի ղեկավարը կկարողանար տեղափոխել կամ այլ կերպ կարգավորել ժամանակացույցը, սակայն ուղղակի հարմար չի գտել մասնակցել մայիսյան տոնակատարությանը՝ Ուկրաինայի ղեկավարին հաճոյանալու և եվրոպական կողմի ու Արևմուտքի գոհունակությանն արժանանալու համար: Չմոռանանք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակն» առաջիններից մեկը շնորհավորել էին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ու երկրի ԱԳՆ-ն, հրապարակել Ուկրաինայի ու Ադրբեջանի դրոշները, «ձեռքդ դիր գլխիս» ժողովրդական խոսքի տրամաբանությամբ ինքն իրեն «տարոսը» մաղթել, իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ պատերազմի օրերին ֆոսֆորային զինամթերք մատակարարել Ադրբեջանին:

Ի դեպ, Ադրբեջանում տոնական միջոցառումներ էլ չեն եղել: Վաղ առավոտյան այր ու կին Ալիևները իրենց թվիթերյան էջերում միայն 1 նախադասությունից կազմված շնորհավորանք են հրապարակել՝ նշելով, որ «շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանցի վետերաններին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առթիվ, մաղթում են առողջություն»:

Մոսկվա չմեկնելով և միջոցառումներին չմասնակցելով՝ Ալիևը մասամբ կատարեց Արևմուտքին և Ուկրաինային հաճոյանալու իր քաղաքականությունը, քանի որ դուրս մնաց նաև Ուկրաինայի ԱԳՆ-ի հրապարակած «պարսավանքի տեքստ»-ից:

Բանն այն է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ էր անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայացած տոնակատարություններին։

«Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսևորում»,- ասված էր ԱԳՆ հայտարարության մեջ։

Տպել
1805 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին

Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին

«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել

Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին

23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա

Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին

Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ

Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է

Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում

Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը

«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև

ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)

«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն

Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է

Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն

Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ

Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են

Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ