Գլուխկոտրուկ Իշխան Սաղաթելյանի համար, եթե դժվարանա լուծել, կարող է դիմել Սեյրան Օհանյանին

15/05/2023 schedule00:10

Խորհրդարանական ընդդիմությունը փոխել է իշխանափոխության հասնելու մարտավարությունը, իսկ այ «կարմիր կաշին»՝ հայկական ասացվածքի հայտնի պերսոնաժի տրամաբանությամբ՝ ոչ։

Մարտավարության փոփոխություն ասելով՝ նկատի ունենք այն, որ Արցախա-հայրենափրկության շարժման «գարուն-աշուն» սեզոնը տապալելուց հետո որոշել է ռազմահայրենասիրական աղմուկ-աղաղակով չփչացնել ժողովրդի գարունը, հանգիստ թողնել Ֆրանսիայի հրապարակն ու երեւանյան փողոցները, փոխարենը «մինի» հավաքներ կազմակերպել ՀՀ տարբեր համայնքներում ու, «նայած հանգամանքներին», գնալ հայրենիքի «հրավտանգ» հատվածները։ Ինչպես ասում են, «ճաշակին ընկեր չկա», անգամ՝ ընդդիմադիր գործունեության ձեւի ու բովանդակության հարցում, բայց այ «ընկեր դաշնակների» վարքագծի ու «ընդդիմադիր ճաշակի» որոշ դրսեւորումներ շարունակում են ծայրահեղ մտահոգիչ լինել, եթե չասենք՝ սպառնում են ազգային անվտանգությանն ու խաթարում համազգային համերաշխությունը։   

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գեւորգյանը, Արման Ղազարյանը, ինչպես ավետում է ՀՅԴ ֆեյսբուքյան էջը, «տեղում իրավիճակին ծանոթանալու եւ քաղաքացիների հետ զրուցելու նպատակով» այցելել են Գեղարքունիքի մարզ (Իշխան Սաղաթելյանի ծննդավայր մարզն է), եղել Սոթք եւ Կութ համայնքներում:   

«Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին եւ մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս։ Չնայած բանակի հետեւողական կազմաքանդմանը՝ հայ զինվորը խիզախ է եւ պատրաստ պաշտպանել մեր երկիրը: Բանակի եւ զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը: Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի եւ ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»,- ազդարարել է համազգային համախմբումից, բանակի հեղինակությանն ակնածանքով վերաբերվելու մասին օրումեջ ճամարտակող ընկեր Իշխանը՝ Սաղաթելյան:  

Նկատենք, որ երբ իշխանությունը զինված ուժերի բարեփոխումների համատեքստում խոսում էր նախկին իշխանության օրոք բանակում եղած խնդիրների մասին, նույն Սաղաթելյանն ու նրա գաղափարակից ընկերները իշխանությանը մեղադրում էին բանակն անվանարկելու, հեղինակազրկելու, ԶՈՒ վերնախավին հալածելու եւ այլ անհեթեթությունների համար, իսկ այժմ, փաստորեն, «պոստ ֆակտում» այցելում են այն վայրեր, որտեղ բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը եւ նույն այդ բանակը բարոյալքող հայտարարություններ անում։ Նման վարքագիծը բնորոշ է ոչ թե հայրենասերներին, այլ թշնամուն, կամ էլ թշնամու քարոզչական վարձկաններին։  

Դիմադրության շարժման կազմակերպիչը սեփական մտքերի կազմակերպման ու արտածման պրոցեսը վերահսկելու կարիք ունի՝ զուգահեռաբար շտապելով տրամաբանության խորացված դասընթացների (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտած դաշնակցականը, ենթադրվում էր, ԵՊՀ-ում գոնե մեկ սեմեստր տրամաբանություն առարկան անցած կլիներ, բայց, կարծեք, դասաժամերը բաց է թողել )։ 

Սաղաթելյանի «կուռ» տրամաբանությամբ ստացվում է՝ իշխանությունը «կազմաքանդում է» բանակը, եւ, ի հեճուկս այդ քայքայիչ գործողությունների, եթե կուզեք՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ ղեկավարության «ինադու», հայ զինվորը խիզախորեն կռվում է՝ պատրաստ լինելով պաշտպանել հող հայրենին։ Դաշնակցական տրամաբանությունը, փաստորեն, «բանակ» ասելով՝ պատկերացնում է ապակենտրոն, «ինքնագլուխ» զինված խմբավորումներ, ասենք՝ ֆիդայական կամ պարտիզանական ջոկատներ, եւ դեռեւս 31 տարի առաջ կազմավորված բանակի զինվորին էլ համարում է ոչ թե ինստիտուցիոնալ մարմնի՝ զինված ուժերի ներկայացուցիչ, այլ․․․ մեկը այն մի «խումբ (անգլուխ) ձիավորներից», որոնք «իջան սարերից» եւ, փաստորեն, ինքնագլուխ պաշտպանեցին հայրենիքը։ Եվ ուրեմն․ «Արդյոք ովքեր են, հե՜յ, ինչ կտրիճներ են, Մասիսը վկա, ֆիդայիներ են»։

«Նիկոլ Աղբալյան» միության նախկին ատենապետը քանի որ չի ծառայել բանակում, այդ պատճառով էլ երեւի չգիտի, որ պետական, ինստիտուցիոնալ միավոր հանդիսացող բանակի զինվորը ծառայության ընթացքում իրացնում է կանոնագրքով սահմանված իր պարտականությունները, կատարում վերադասի՝ հրամանատարության հրամանները։

Սաղաթելյանը զինվորական երդման մասին լսած կա՞, օրինակ՝ այս տողերը նրան ծանո՞թ են․ «․․․Երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու եթե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»։

Առաջիկա հանգստյան օրերին Իշխան Սաղաթելյանը լավ կանի՝ մի գլուխկոտրուկ լուծի՝ եթե պետությունը կազմաքանդում է կամ կազմաքանդել է բանակը, ապա ինչպե՞ս է այդ կազմաքանդված, այսինքն՝ գոյություն չունեցող, լուծարված մարմնի բջիջը՝ զինվորը, հաջողությամբ հետ մղում հակառակորդին։ Եթե դժվարանա լուծել, կարող է դիմել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որը բանակում ծառայության պատկառելի փորձ ունի եւ կարող է օգտակար հուշումներ անել։

Դաշնակցական ոճի այս մանրախնդրությունը հիշեցնում է 2020 թվականի տավուշյան էսկալացիայի օրերին սանձազերծված քարոզչությունը, թե՝ «բանակը ի հեճուկս «հողերը  հանձնելու եկած» Նիկոլ Փաշինյանի էր հերոսաբար հետ մղել թշնամու գրոհը, եւ հաղթանակը մեկ անձի՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի զինվորական տաղանդի եւ հայրենասիրության արդյունքն է»։ Այդ օրերին նույնիսկ Սաղաթելյանի խմբակցության փաստացի ղեկավար Քոչարյանի որդի Լեւոնն էր միացել հայտնի քարոզչական «դամքաշներին»՝ «Ֆեյսբուք»-ում գրելով․ «Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած եւ մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ («Մարտի 1»-ի գործով նախկին ամբաստանյալ Յ․ Խաչատուրովին -խմբ ), իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ»: 

Այժմ դառնանք Սաղաթելյանի մտքի մեկ այլ  թռիչքի՝ «իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի եւ ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»։  

Հարց է ծագում՝ ի՞նչ նկատի ունի ԱԺ նիստերից հաճախակի բացակայող Սաղաթելյանը «պաշտպանության համակարգային գործողություններ» ասելով։ Գուցե ԱԺ առաջիկա նիստի ժամանակ օրենքի համապատասխան նախագիծ ներկայացնի, որտեղ հիմնավորված, փաստարկված, թվերով, տոկոսներով կներկայացնի «համակարգային պաշտպանության» բացակայությունը եւ կնշի այլ քայլեր, որոնք պետք է արվեն՝ իր ասած «բացակայությունը» «ներկայություն» դարձնելու համար։

Հ․Գ․ Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակի այցելությունը «թեժ կետ» հատուկ նպատակով է կազմակերպվել՝ ժողովրդի ականջին մոտիկից փսփսալու «երկիրը վարի տալու» մասին հայտնի նարատիվները։ Եթե Արքիմեդն ասում էր՝ «տվեք ինձ հենման կետ եւ ես կշրջեմ երկիրը», ապա Իշխան Սաղաթելյանն ու նրա ընկերները ժողովրդից երկիրն են պահանջում, որ վերադարձնեն իրենց կորցրած հենման կետը՝ իշխանական լծակներն ու կերակրատաշտը։ Ժողովուրդը, սակայն, գիտի, որ «կարմիր կովն իր կաշին չի փոխի», քանի որ (ինչպես մեկ այլ ասացվածքն է վկայում) այդ կաշվի որակին ծանոթացել է դեռ․․․․ սպանդանոցից։    

Հեղինե Մանուկյան 

Տպել
2412 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին

Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին

«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել

Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին

23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա

Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին

Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ

Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է

Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում

Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը

«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև

ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)

«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն

Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է

Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն

Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ

Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են

Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ