Երևան
17 °C
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։
Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։
ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ պետք չէ այս ցուցանիշներից ենթադրել, որ սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն կամ լավ պատրաստված չեն։ Ըստ նրա՝ կամավոր ատեստավորմանը մասնակցած որոշ մասնագետներ գուցե տերմինաբանության հետ կապված խնդիրների հետևանքով է, որ չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը։
«Սա առաջին փուլն էր և առաջին անգամն էր, որ նրանց շրջանում անցկացվեց կամավոր ատեստավորման գործընթացը։ Շատերը գուցե տերմինաբանության խնդիր են ունեցել, որովհետև իրենք իրենց տերմիններով են անվանում սպորտաձևերի հնարքները։ Օրինակ՝ ըմբշամարտում մարզիչը կարող է հնարքը կոչել «задный» կամ «обратный», իսկ դա թեստում կոչվի «հետադարձ գիծ» կամ «հակադարձ գիծ»։ Սա հնարավոր է իրենց խանգարել է»,- ասում է նա։
Գիլոյանը ընդգծում է՝ ՀՀ սպորտի մասնագետներն ընդհանուր առմամբ լավ պատրաստված են։ Միևնույն ժամանակ, նա խոստովանում է՝ նրանց ատեստավորումից ավելի բարձր ցուցանիշներ էր ակնկալում, լավատեսորեն էր տրամադրված:
«Սպասում էի, որ շատերը կանցնեն, քանի որ, բացի ատեստավորումից, յուրաքանչյուր ֆեդերացիա նաև ինքն է կազմակերպում մարզիչների, մասնագետների համար սեմինարներ, դասընթացներ։ Ամեն ինչ անում ենք, որ որևիցե մարզիչ խնդիր չունենա, բարձր կարգ ստանա։ Բայց սա ապացուցում է, որ մարզչական աշխատանքը ենթադրում է անընդհատ սպասվող աճ, որակի բարձրացում։ Պետք է այնպես անենք, որ հետ չմնանք»,- ընդգծում է փոխնախարարը:
Մարզիչները նաև երկար տարիներ է՝ հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային կազմակերպությունների և այլ երկրների ֆեդերացիաների համագործակցության միջոցով կազմակերպվող ծրագրերին։ Ըստ Գիլոյանի՝ Կառավարության այս ծրագիրը նույնպես կարևոր է, քանի որ մասնագետներն իրենց ֆինանսապես ապահով կզգան։
Փոխնախարարի խոսքով՝ այս ցուցանիշը լուրջ խնդիր չէ, քանի որ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլում արդյունքները նույնպես բարձր չէին, աստիճանաբար պատկերը փոխվել է։ Նա հույս ունի, որ երկրորդ փուլում մասնագետներն ավելի բարձր ցուցանիշներ կունենան և լավ պատրաստված կլինեն։
Ըստ նրա՝ առաջին փուլի իրենց արդյունքներից դժգոհ մասնագետները կարող են բողոքարկել, գործում է բողոքարկման հանձնաժողով․ «Չի կարող լինել մի գործընթաց, որտեղ բողոքներ չլինեն։ Շատերը կարծում են՝ բարդացված էր, շատերի համար նորմալ և լավ գործընթաց էր»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով էլ՝ այս արդյունքների պատճառն այն է, որ կամավոր ատեստավորման միջոցով չափվում է մարզչի կամ ուսուցչի բազում գործոններից միայն մեկը։
«Դա ստուգում է դասավանդման միայն մեկ ասպեկտը, թե որքան տեսական գիտելիք ունի մասնագետը։ Դրանով ենք որոշում՝ մարդը բա՞րձր աշխատավարձ ստանա, թե՞ ցածր։ Ինձ թվում է՝ մենք շատ ենք ուռճացրել սա։ Օրինակ՝ ըմբշամարտից ՀՀ-ն լավագույն պետություններից մեկն է, մարզիկները միշտ մեդալներ են բերում, չեմպիոն դառնում, բայց այդ սպորտի մարզիչներից գրեթե բոլորն անբավարար են ստացել։ Այսինքն՝ ունենք լավագույն արդյունքները, բայց մարզիչները գրագետ չեն։ Սպորտի պարագայում պետք է մեդալով չափենք արդյունքը։ Կարծում եմ՝ խնդիրը թեստերի որակի մեջ է, և որ մենք միակողմանի ենք ստուգում»,- նշում է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ կարիք կա թեստերը վերանայելու, գուցե նաև պետք է հրապարակվեն դրանք, օրինակ, որ մասնագետը պատկերացում կազմի, թե ինչ հարցեր են լինելու, որին ինքը պետք է պատասխանի իր գիտելիքի շրջանակում։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ
Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին
Գայանե Հակոբյանը գրառում է արել
Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ
Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում
Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ
Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա
Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)
Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է
Գետափ-Մատունի ճանապարհի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ
Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան
Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է
ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին
ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում
Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են
ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը
44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին
Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան
Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան
ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց
Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան
Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ
Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն
Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել
Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին
Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)
Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան
© 2023 Հայկական ժամանակ