Երևան
16 °C
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը քաղաքական իրավիճակին համարժեք վարքագիծ ցուցաբերող, խոհեմ ու հեռատես առաջնորդի համբավ է վաստակել, փաստորեն, միացել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից երկրի ներսում անառողջ կրքեր բորբոքելու գործընթացին։
Նա իր անունից տարածված հայտարարության վերնագրում ախտորոշել է ստեղծված իրավիճակը «մտահոգիչ», ինչը ենթադրում էր, որ օբյեկտիվ մտահոգություն պիտի հարուցած լիներ այն դիպվածը, ինչի հետեւանքով էլ ի հայտ եկած իրավիճակը «մտահոգիչ» էպիտետով բնորոշելու կարիք է զգացել։
«Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երեւանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի եւս բորբոքում են այդ լարվածությունը։ Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում»,- ազդարարել է հայտարարության հեղինակը:
Պաշտոնաթող նախագահը, դատելով շարադրանքի համատեքստից, փաստորեն, իշխանության թեւերից մեկի՝ դատարանի որոշումը համարում է «լկտի ու անհեռատես» արարք՝ այսպիսով կանխակալ գնահատական տալով անկախ մարմնի՝ դատական ատյանի որոշմանը եւ միանում դատարանի վրա ճնշում գործադրելու վտանգավոր, մերժելի պրակտիկային։
Առաջին նախագահը երեւի ակնարկում է, որ պետք էր առաջնորդվել «հին ավանդույթով»՝ հեռախոսային արդարադատություն իրականացնել ու դատավորին դրդել երդմնազանցության՝ ստիպելով վերջինիս առաջնորդվել ոչ թե օրենքով ու Սահմանադրությամբ, այլ կառավարական տնից իջեցված հրահանգով։ Նախկին նախագահի մտահոգության նման դրսեւորումը, անկեղծ ասած, խորը մտահոգության տեղիք է տալիս՝ ստիպելով մտահոգվել մտահոգվողի ողջամտությամբ։
Նկատենք, որ այսքանն արձանագրելուց հետո հայտարարության տեքստի միայն վերջին՝ եզրափակիչ մասում, նախկին նախագահը որոշել է «մի կես բերան» էլ անդրադառնալ իրավիճակը մտահոգիչ գնահատելու պատճառին. «Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաեւ իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսեւորումները»։
Պարզ չէ՝ Տեր Պետրոսյանը «իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամներ» ասելով հատկապես ո՞ւմ նկատի ունի, եւ բացի այս՝ ի՞նչ նկատի ունի «անպարկեշտ վերաբերմունքի դրսեւորում» ասելով։ Եթե ակնարկը վարչապետի որդու՝ ռազմի դաշտում որդի կորցրած մոր կողմից ենթադրյալ առեւանգմանն է վերաբերում, ապա նախկին նախագահի գնահատականը, բնորոշումը տեղի ունեցածին առնվազն տարակուսելի է․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամի առեւանգումը, փաստորեն, ըստ նախագահի դիտարկման, ոչ թե ՔՕ-ով նախատեսված արարք է, այլ «անպարկեշտ վերաբերմունքի դրսեւորում»։
Իշխանության նկատմամբ բռնության կոչերն ու գործողությունները դատապարտելու, քաղաքացիական հանդարտության, զսպվածության, քաղաքական բոլոր դերակատարներին երկրի ներսում առկա՝ առանց այն էլ լարված իրավիճակը էլ ավելի չշիկացնելու, քաղաքական այսրոպեական նպատակների համար չշահարկելու, պատերազմի «երկրորդ ճակատ» չբացելու կոչեր հղելու (ինչպես նախկինում) փոխարեն նախկին նախագահը, փաստորեն, իր հերթին է թաթախվել բողոքավորներին իշխանության դեմ գրգռել-լարելու գործում։
Կար ժամանակ՝ համեմատաբար ու հարաբերականորեն խաղաղ, երբ ՀՀ-ն պատերազմում էր համաշխարհային չարիքի՝ «կորոնավիրուսի» դեմ, եւ նախկին նախագահն այդ օրերին ազդարարում էր պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարի անթույլատրելիության մասին՝ վկայաբերելով հետեւյալ «պարզագույն սիլլոգիզմը». «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։
Ասվածն առավել քան պերճախոս է, ավելացնելու ոչինչ չկա:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին
«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել
Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին
23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա
Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է
Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում
Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան
Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)
«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն
Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում
Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է
Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն
Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ
Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են
Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ
© 2023 Հայկական ժամանակ