Զորակոչի ժամանակ առաջացող խնդիրներից ելնելով՝ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց տարկետում ձեռք բերելու հարցում. մանրամասներ

23/05/2023 schedule11:56

Այսօր Ազգային ժողովը քննարկեց և ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սրանով փորձում են բարելավել վարչարարությունը և տարկետման այն ընթացակարգը, որը գոյություն ունի հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։

«Մեր երկրում պարտադիր է միջնակարգ կրթությունը՝ 12-ամյան, որը կարող է դրսևորվել՝ կա՛մ 12 տարի դպրոցում սովորելով, կա՛մ էլ 9-րդ դասարանից հետո նաև արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը շարունակելով։ Օրենքով նախատեսված է, որ մինչև 19 տարին լրանալն այն սովորողները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ տարկետումից օգտվում են։ Ունենք դեպքեր, սակայն, երբ 19 տարին լրանալուց հետո դեռևս ուսումը ավարտված չէ, որի համար կան բազմաթիվ պատճառներ»,- ասաց նա։

Օրենքի այս փոփոխությամբ, ըստ նախարարի, կարգավորվում են այս դեպքերը, որոնք սովորողներին թույլ կտան շարունակել իրենց կրթությունն առանց ընդհատման և նոր անցնել զինվորական կարգավիճակի կամ զինծառայության փուլին։

Ըստ նրա՝ գործող օրենքով կան անհարթություններ, որոնք առաջ են բերում կոնկրետ խնդիրներ․ «Օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարին լրացած սովորողի կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից։ Տարկետում կարող է տրվել այն հիմքով, երբ բժշկական եզրակացության հիման վրա՝ ելնելով առողջական վիճակից, ընտանեկան հանգամանքից և բոլոր մնացած դեպքերից, երբ տարկետումն ունեցել էր նախկինում այլ հիմք, քան սովորելն էր, առաջանում էր խնդիրներ. օրենքում հստակեցվել է սահմանված հիմքերից որևէ մեկի պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, նաև առանց ընդհատման բառերի ավելացմամբ՝ այն իրավունքի պահպանումը»։

Անդրեասյանի խոսքով՝ օրենքի այս փոփոխությունն իրականացվել է՝ փորձից ու բազմաթիվ խնդիրներից ելնելով, որոնք գրանցվում են զորակոչերի ժամանակ տարկետման հարցերը կարգավորելիս։ Վերջինս համոզված է, որ այս փոփոխությունը կդյուրացնի վարչարարությունը և կբարելավի բազմաթիվ սովորողների՝ տարկետումից անխափան օգտվելու հնարավորությունը:

Տպել
1572 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)