Պուշկինի 2 հասցեի համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրվարույթ

25/05/2023 schedule20:12

2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Դատախազության ուսումնասիրության հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին ՀՀ դատախազությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

2008 թվականի օգոստոսի 28-ին, Կառավարության որոշմամբ, տարածքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Բացի այդ, կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին՝ վերակառուցել և վերականգնել շենքներն ու շինությունները՝ հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայում կառուցվող շենքերի և շինությունների հետ:

Կառավարության նույն որոշմամբ՝ տարածքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատականում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Ըստ օտարման պայմանագրի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, իր միջոցների հաշվին, պետք է ֆինանսավորեր Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող Փրկարար ծառայության նոր տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները:

Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքապատկան տարածքի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված կարգով, օտարվող սեփականության դիմաց չի տրվել համարժեք փոխհատուցում՝ 15 տոկոս ավելի գումար: Արդյունքում՝ Կենտրոն թաղային համայնքին առերևույթ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ անշարժ գույքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը երկու տարվա ընթացքում չի սկսել օտարման հիմք հանդիսացող գործունեությունը, իսկ շահագրգիռ պատասխանատու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ՝ Երևանին զրկելով առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքը սեփական գույքային ֆոնդ վերադարձնելու հնարավորությունից:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 24-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն):

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով՝ հայց կներկայացնի Վարչական դատարան»:

Տպել
498 դիտում

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առնվազն 16 000 մարդ կորցրել է տունը

Կապան-Քաջարան հատվածի առավել վտանգավոր հատվածներում իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը Արցախում սադրանքներ է հրահրում. կրկին խախտվել է հրադադարը, կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր

Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին

Խտրական և խնդրահարույց մոտեցում. ինչու է «Ֆեյսբուք»-ն արգելում հայտնի հերոսի հետ կապված հրապարակումները

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի տարաձայնությունները լուծելու համար. Բայրամով

ՌԴ-ն քննարկում է Հայաստանում, Սիրիայում և Աֆրիկայում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը

8 ակումբ ստացել է Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 2023/2024 մրցաշրջանում հանդես գալու արտոնագիր

«Այն ականապատել են հենց ռուս օկուպանտները, և հենց նրանք էլ պայթեցրել». Զելենսկին՝ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցնելու մասին

Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է նախարարներին

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, 11-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը. ՊԲ

Բայրամովը ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հետպատերազմյան հարցերը

Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ. մեծամասնությունը ՌԴ-ից են

Շոյգուն Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ հասցնելու գործողություններն անվանել է «ահաբեկչություն»

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Իրանը ցուցադրել է իր նոր ստեղծած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Ատեստավորման գործընթացի շրջանակում զինծառայողները հանձնել են նորմատիվներ

Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. դեսպան Սվենսոն

Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, պետություն-ընկերություն համագործակցության հարցեր

Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի հարկ վճարել. 5 անձ կալանավորվել է

Քննարկել է Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափը

Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ

Եվրոպական միությունից 116 միլիոն եվրոյի աջակցություն կուղղվի Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացմանը. մարզպետ

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին. նա մեկնում է Մինսկ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

Ալեն Սիմոնյանը մեկնել է Լոնդոն

Հունիսի 9-ից մեկնարկում են միասնական քննությունները․ այս տարի կմասնակցի 13 հազար 456 դիմորդ

2022, ինչպես նաև 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը. նախարար

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է շարունակվի առանց ռազմատենչ հռետորաբանության. Միրզոյանը՝ Կլաարին

Փաշինյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. Հակոբ Արշակյան

Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից. այսօր կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է

Չեմ կարծում երևում է, թե միայն Ավինյանն է աշխատում, բոլորն էլ աշխատում են. Լևոն Հովհաննիսյան

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Զոհված զինծառայողի 133 ծնողի պետությունը տրամադրել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար

Վահան Քերոբյանը հանդիպել է Չժան Շաոգանի հետ. նա բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները

Իմ տպավորությամբ՝ նախարարությունը, մարզպետարաններն ու համայնքներն իրարից անջատ են աշխատում. Կիրակոսյանը՝ Տերտերյանին

Տնտեսվարողը ենթարկվելու է տույժի, եթե սննդի կետերում հաճախորդը կամ այլ անձ խախտի ծխելու օրենքը. ՆԳՆ հայտարարությունը