Նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ ծրագրեր, ինչի՞ մասին խոսենք. Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճի առաջարկը

26/05/2023 schedule12:37

Թուրքիայի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հեռուստաբանավեճի է հրավիրել հանրապետության գործող ղեկավարին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։

Այս մասին նա հայտարարել է CNN Turk-ին եւ Kanal D-ին տված հարցազրույցում։

Քըլըչդարօղլուն, հեռուստաբանավեճի հրավիրելով հանրապետության գործող ղեկավարին, նշել է, որ կանչում է «ապացուցելու» Էրդողանի ենթադրյալ «համագործակցությունն ահաբեկիչների հետ»։ Էրդողանն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չկարողանա ապացուցել ահաբեկիչների հետ իր համագործակցությունը, ապա նա «անազնիվ մարդ» է։

«Հիմա նա ինձ կանչում է հեռուստատեսություն, ինչի՞ մասին եք խոսելու ինձ հետ, նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ տեսլական, ես ձեզ հետ քննարկե՞մ Օքմեյդանայի (Ստամբուլի - խմբ.) շրջանի սոցիալական ապահովագրության բաժնի հիվանդանոցը, թե՞: Եկեք խոսենք, թե ինչպե՞ս եք խորհրդարանում 40 մանդատ տվել նրանց, ովքեր ընտրություններում նույնիսկ 1 տոկոս ձայն չեն ստացել»,- ասել է Էրդողանը:

Նա նման կերպ է արտահայտվել, քանի որ Քըլըչդարօղլուն 90-ականներին ղեկավարել է սոցիալական ապահովագրության վարչությունը։

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 49,52 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։

Տպել
371 դիտում

Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Վանաձորում հրդեհ է բռնկվել սուպարմարկետներից մեկում

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին

Սպիտակում մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը բռնկվել է. վարորդները հոսպիտալացվել են

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը

Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Էդեն Ազարը հեռանում է «Ռեալ Մադրիդ»-ից

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ալիևը տիկնոջ հետ՝ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության արարողության հյուրերին

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)

Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան