Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն. Ֆիլիպ Ռիքեր

26/05/2023 schedule14:56

ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն:

«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե ո՛ր ուղղությամբ են շարժվում, և ի՛նչ մտահոգություններ կան»,- ասել է Ռիքերը:

Նրա պնդմամբ՝ անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:

Նախկին բարձրաստիճան դիվանագետը ողբերգություն է համարել հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը, որը խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։

Ըստ Ռիքերի՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ անձամբ պետքարտուղար Բլինքենը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը մեծ ջանքեր են գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար: Ինքն էլ իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:

Նախկին դիվանագետը «կառուցողական» է որակել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, միաժամանակ ընդգծել, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նախկին բանագնացը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ:

«Մենք գտնվում ենք մի կետում, որտեղ, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորությունը, և հենց դա է հիմնական տարբերությունը նախորդ փուլերից»,- հավելել է Ռիքերը:

Տպել
465 դիտում

Բռնի տեղահանված անձանց համար 2023-ին կազմակերպվել են 35-40 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով աջակցության ծրագրեր. Խաչատրյան

Տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելը կարևոր է, դա ամրագրում է կենսականորեն այստեղ ապրելու փաստը. փոխվարչապետ

Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյանը նշեց՝ ինչպես է դա հնարավոր

ՌԴ-ի տեսակետները հնչում են նրա՝ «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյի բերանով, նա տարբեր տեղեր մտնելու սեր ունի. Սուքիասյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության մի շարք ծրագրեր կշարունակվեն. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Իմ այցն Իրաքի Հանրապետություն ևս մեկ պատմական ձեռքբերում է. Վահագն Խաչատուրյան

Ըստ 81-ամյա Բայդենի՝ 77-ամյա Թրամփը «գրեթե նույնքան ծեր է», որքան ինքը

Անչափահաս տղան, չունենալով վարելու իրավունք, «Նիսսան»-ով հարվածել է Արաբկիրի թաղապետարանի, ՔԿ-ի և այլ ավտոմեքենաների

Միրզոյանն ու Թանգը խոսել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների մասին

Հրդեհ Զովունիի գազալցակայաններից մեկում

Ադրբեջանը Ստեփանակերտում հեռացրել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

ՀՀ-ն առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել չհարձակման և սպառազինության վերահսկման պայմանագիր. Միրզոյան

Յոթ ոստիկան ազատվել է ծառայությունից

Հայ գործընկերներին փոխանցեցի 15 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը. Կիրալի

Ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Տեխնիկական ապահովվածության ստանդարտները պետք է համապատասխան լինեն, որպեսզի ակտերն էլ անվավեր չճանաչվեն. Մանավազյան

3,5 տարվա ընթացքում ԼՂ ժողովուրդն անցել է սպանությունների, կտտանքների, սովահարության տառապանքներով. Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ հանդիպման

Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, նվիրված՝ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությանը. Միցոտակիս

Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է. վարչապետ

Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Բաքու են ժամանել բարձրաստիճան թուրք զինվորականներ. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի 5 երկիր. Շոյգու

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավը շարունակվում է

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը. մանրամասներ

2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 2,5 մլրդ դրամի վնասը. զինդատախազն ամփոփել է անցած տարին

Սյունիքում ձորն է շրջվել 23 տոննա ավիաբենզինով ցիստեռնը. կա տուժած (լուսանկարներ)

Ինչպես է գործելու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմը. Բադասյանը մանրամասնել է

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

Եթե անձը հայրենասիրությունից խոսում է արցունքն աչքերին, բայց չի կատարում իր պարտավորությունները, հայրենասեր չէ. Բադասյան

Հայաստանը 2023-ից գիտակցում և հասկանում է խաղաղության գինը, մենք դեմ ենք ուժի և սպառնալիքի կիրառմանը. Միցոտակիս

Կոնվերս Բանկը մեկնարկել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

Ժողովրդավարական բարեփոխումները արժեքային հիմք են Հունաստանի և ընդհանրապես ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. վարչապետ

Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ

Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը

Ցավակցում եմ նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Մարագոս