Երևան
28 °C
Պաշտպանության նախարարությանն ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2013 թվականին օտարվել է քաղաքացի Մ.Մ.-ին. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին տարածված հաղորդագրության մեջ ասված է.
«Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2021 թվականի նոյեմբերի 25-ին գրավադրել է 16 մլն 700 հազար դրամով՝ ձեռքբերման գնից 6 անգամ թանկ:
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ տարածքը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունքի վկայական, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, առանց պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համար բավարար հիմքերի, այն վաճառել են քաղաքացուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի ապրիլի 25-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին)»:
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրուցել են
Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ
Քրեականի պետը ամբողջությամբ զղջում է կատարածի համար. ՔԿ-ն աղմկահարույց դեպքից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է հիմնավորել իր կրակը գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների վրա
ԱԺ բակն այսօր լի էր հունիսմեկյան գույներով. աղջիկներիս հետ միասին միջոցառումներին մասնակից դարձա նաև ես. Մանավազյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. աճ տարադրամի շուկայում
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են առկա մարտահրավերները
Ալեն Սիմոնյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ են Ազգային ժողովի այգու դռները փակ քաղաքացիների համար
Գոնե մեկի մտքով կանցնի՞ մարդկանց արժանապատվությունը «քեշով» գնելու համար ներողություն խնդրել. Ալեքսանյան
Երաշխավոր ընտրելիս ՀՀ-ն չի կրկնելու նույն սխալը, ինչ եղել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքման դեպքում. Ալեն Սիմոնյան
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է նոր բաց մրցույթ
Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանա «Կոնվերսլիզինգ» պրոդուկտով
Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է սկսվել (տեսանյութ)
Վստահ եմ, որ երկրի ներսում Ալիևը բավականին մեծ խնդիրներ ունի. Սիմոնյանը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին
Դատախազներն ուսումնասիրել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում գտնվող երեխաների կեցության պայմանները
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
Մոր հետ միասին բարձր հարկից ընկած 11 ամսական երեխան տեղափոխվել է կլինիկական մահվան վիճակում ու մահացել ԲԿ-ում
Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չպետք է մեր ծնողները մտածեն՝ ինչ-որ ճանապարհներ գտնեն, որ իրենց երեխաները ողջ մնան, խաղաղ երկինք է պետք. ԱԺ նախագահ
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են նաև Պուտինն ու Տոկաևը
Երեխայի լավագույն շահը, իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից են. ՄԻՊ
Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, և պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ոչ բավարար է արձագանքում խախտումներին. Սիմոնյան
Երևանում՝ շենքի տանիքում, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում է մահացել
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Միշելը՝ այսօր սպասվող հնգակողմ հանդիպման մասին
Վթարի վայրից հոսպիտալացման ճանապարհին 14-ամյա երեխան մահացել է
Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի վարձավճարի առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ
Քննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել 4 մլն դրամ կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան
Օրենքը վերաբերում է պաշտոնյաններին էլ, իրավապահները պետք է անկաշկանդ մոտենան ու արձանագրություն կազմեն. ՆԳՆ փոխնախարար
Հայտնի է Մոլդովայում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպման ժամը
Բելառուսը Հայաստանի հետ գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը
Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը
Ոստիկանության շուրջ 10 ծառայող է ազատվել աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար. ՆԳՆ փոխնախարար
Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ
Աշտարակ քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար. Անահիտ Ավանեսյան
Թմրամիջոց օգտագործած, ժամկետանց վարկային պարտավորություն ունեցողները կզրկվեն. Ոստիկանության ծառայողները կատեստավորվեն
16 տարեկանը լրացած անձանց անձնագրերի տրամադրման պետտուրքերը կբարձրանան
Կստեղծվի նոր մարզական կենտրոն, որի համար կհատկացվի 2․3 մլրդ դրամ
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
© 2023 Հայկական ժամանակ