Երևան
13 °C
Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակի առիթով Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել։
Քաղաքը մշակութային մեծ տոնահանդեսի շուրջ է համախմբել Արագածոտնի համայնքների և Հայաստանի մարզերի բնակիչների, ստեղծել գունեղ մի միջավայր, որում խտացած են եղել ազգայինը, հայրենասիրականը, հաղթանակի ոգին։
Արագածոտնի մարզպետարանի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարարներ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության ներկայացուցիչներ, համայնքապետեր, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք։
Նշվում է, որ տոնակատարության մեկնարկը տրվել է Ապարանի հրապարակից։ Շնորհավորական խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
«Արդեն 2-րդ տարին եմ մարզպետի կարգավիճակում մասնակցում այս տոնին, ինչը մեծ պատիվ է։ Մենք նման հրաշալի միջոցառմամբ տոնում ենք մեր պապերի հաղթանակները, հիշում և ոգեշնչվում նրանց սխրանքներով։ Այսպիսով մենք արժևորում ենք մեր պատմությունը, անցյալը՝ վստահ քայլերով գնում դեպի ապագա։ Վստահ եմ՝ մեր եռանդի ու աշխատանքի շնորհիվ մենք կերտելու ենք հզոր Հայաստան։ Շնորհավորում եմ բոլորիս»,-ուղերձում նշել է նա:
Զինվորական շքերթով ամփոփվել է միջոցառման պաշտոնական մասը։ Պետական այրերը շրջել են տարբեր համայնքներ ներկայացնող տաղավարներում և զրուցել հայ արտադրողների, արվեստի դպրոցների սաների, բնակիչների հետ։ Այնուհետև քայլերթով շարժվել են դեպի Մեծ եղեռնի զոհերի, Ապարանի հերոսամարտում և Երկրորդ աշխարհամարտում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել, ապա եղել Ապարանի զինվորական պանթեոնում և խնկարկել հայ-ադրբեջանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է Արագածոտնը և Հայաստանի այլ մարզերը ներկայացնող տաղավարներում ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով, արվեստի գործերի ցուցադրությամբ, մարզական ներկայացումներով։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել
Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին
ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»
Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել
Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված
Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով
Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան
Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան
Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին
Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)
Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան
Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը
Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին
ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան
ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը
ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը
Դոլարի գինը կրկին բարձրացել է
Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները
ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ
Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում
Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում
ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում
Դիլիջանի թունելը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի
Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերվել. ՄԱԿ-ի առաքելությունն ավարտել է այցը
© 2023 Հայկական ժամանակ