«Այսօր խփենք վաղվա գոլը միասին»․ Ամերիաբանկի և գործընկերների ջանքերով Հայաստանում մեկնարկել է Միլանի ֆուտբոլային ճամբարը

31/05/2023 schedule14:11

«Այսօր խփենք վաղվա գոլը միասին»․ այս կարգախոսի ներքո Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը։ Այն բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է «Ամերիաբանկ»-ը, և որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Տաշիր» ընկերությունների խումբը։

Ճամբարը միավորել է Հայաստանի մարզերից 160 պատանու և գուցե նրանց համար դառնա ուղեգիր դեպի մեծ ֆուտբոլ։ Պատանեկան ճամբարին մասնակցում են 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում և աչքի են ընկել իրենց խաղային դիրքերում ու ՀՖՖ առաջնություններում։

«Ամերիաբանկ»-ի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանն իր խոսքում ընդգծում է՝ այս նախաձեռնությունը տարածաշրջանում առաջինն է, և մեր պատանիները միակն են, որոնք հնարավորություն են ստացել մասնակից լինել դրան։ Վերջինս նաև նկատում է՝ ապագան երիտասարդներինն է, պետք է գտնել նրանց և հնարավորություն տալ աշխարհի լավագույն օրինակներով առաջ ընթանալ։

«10 օրը բավական քիչ է պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար, բայց այն երկար ժամանակ է՝ մտահորիզոններ փոփոխելու համար։ Վաղվա գոլը խփելու ենք մեր միասնականությամբ և ցույց ենք տալու պատանիներին, որ երկրի լավագույն ընկերությունները հնարավորություն են տալու իրականացնել իրենց երազանքները, բացել երազանքների դռները։ Մենք մեր հավատով կարծրատիպեր ենք կոտրում, որ իբր թե չենք կարող թիմային խաղով հաջողության հասնել։ Հակառակը՝ այս ծրագիրը շատ դրական ազդեցություն կունենա մեր երեխաների համար»,- ընդգծում է Հակոբյանը։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն, գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլայնն էլ կարևորում է այս ճամբարի ընթացքում պատանիների՝ իրենց ուժերին հավատալը:

«Ֆուտբոլը խաղ է, և եթե դրանից հաճույք չես ստանում, քո տեղը չէ։ Հմտություններ հղկելու համար պետք է ամեն օր քրտնաջան աշխատել, հետամուտ լինել երազանքին։ Շատ երեխաներ ուզում են պրոֆեսիոնալ խաղացող դառնալ և ինքնավստահության շնորհիվ պետք է պայքարեն դրա համար։ Ամեն մեկը յուրովի անձնավորություն է և իր յուրօրինակությունը չպետք է կորցնի ու երբեք չպետք է հանձնվի։ Երբեմն պատահում է, որ խաղը տանուլ տալուց հետո հիասթափվում են, բայց սպորտի գեղեցկությունը նրանում է, որ դու միշտ կարող ես գտնել առիթ՝ նորից կատարելագործվելու՝ թե՛ որպես անձ, թե՛ որպես մարզիկ»,- ասում է նա։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում մարզվել է շուրջ 200 հազար պատանի Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, Կանադայից և տասնյակ այլ երկրներից։ Հայաստանում ճամբարը կանցկացվի երկու հերթափոխով մայիսի 28-ից հունիսի 7-ը։ Հայ պատանիներին մարզելու նպատակով առաջին անգամ Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլանը, Ամադեո Կատալդին, Լեո Մոգեսոնը և Վիրիո Պերելլին։

ՀՖՖ-ից 4 մարզիչ, ինչպես նաև կամավոր այլ մարզիչներ են ընդգրկված այս նախաձեռնության շրջանակներում։ Իտալացի մասնագետներն իրենց գիտելիքն են փոխանցում նաև մեր հայ մարզիչներին։  

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող Լուկա Ամադեսիի խոսքով՝ շատ հազվադեպ է, որ ճամբարը կազմակերպվում է նման հիասքանչ վայրում և այս տեսակ բարձրակարգ հնարավորությամբ. «Երեխաները հնարավորություն ունեն ձեռք բերել նոր բարեկամություն։ Սա պիլոտային նախաձեռնություն է, արձագանքից կախված՝ կհասկանանք՝ ինչպես կազմակերպել նմանատիպ այլ նախագծեր»։

Նախաձեռնությանը միացած «Տաշիր» ընկերությունների խմբի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը մեծապես կարևորում է ծրագրի իրականացումը ՀՀ-ում. «Դեռևս 2018 թվականին ֆուտբոլային ակումբ հիմնեցինք և զբաղվում ենք ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմամբ։ Ցանկալի կլինի, որ այս նախաձեռնությանը մասնակից 160 երեխաներից գոնե մի քանիսը կարողանան իրականացնել իրենց երազանքները և խաղան նաև դրսում։ Սա աննախադեպ ծրագիր է Հայաստանյան ֆուտբոլի համար։ Մեծ սիրով կսպասենք արդյունքներին»:

Նախաձեռնությանը մասնակցելու են եկել ՀՀ բոլոր մարզերի ակումբներից աչքի ընկած պատանիները։ Նրանցից է, օրինակ, Արարատի մարզի Փոքր Վեդի քաղաքից 13-ամյա Նարե Եփրեմյանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նարեն պատմում է. «Հանդես եմ գալիս «Սուրենավան» ֆուտբոլային ակումբում, որը համանուն գյուղում է գտնվում։ Դժվար է բացատրել, թե ինչքան երջանիկ էի, որ ընտրվեցի այս ծրագրում։ Ցանկանում եմ դառնալ լավագույնը իմ ընտրած ուղում, արդեն երկուսուկես տարի իմ ակումբում եմ։ Կցանկանայի հետագայում հանդես գալ Հայաստանի ազգային հավքականի աղջիկների թիմում։ Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում ծրագրին, հույս ունեմ՝ այս ամենի շնորհիվ ավելի հմտանալ ֆուտբոլում»։

14-ամյա Հայկն էլ Կապանից է եկել, հանդես է գալիս «Սյունիքի» ֆուտբոլային ակումբում։

«7 տարի է, որ զբաղվում եմ ֆուտբոլով։ Պարապում եմ ամեն օր: Ես շատ էի աշխատում իմ ակումբում, և մարզիչս ասաց, որ այսպիսի ծրագիր կա, որ ես էլ եմ մասնակցելու։ Այստեղ եկել եմ՝ ցույց տալու իմ  ուժերը։ Ուզում եմ դառնալ լավագույն ֆուտբոլիստներից մեկը և մեծ հույսեր եմ կապում այս ծրագրի հետ։ Հուսով եմ՝ մի օր ինձ կհաջողվի խաղալ Միլան ակումբում ու հանդես գալ բարձրագույն լիգայում»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
596 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի