Երևան
14 °C
ՊՆ պաշտոնյայի կողմից ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալու փաստով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, նույն զորամասի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար վերջինիս հորից միջնորդների միջոցով ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս հայրը՝ Մ. Գ.-ն, 2023 թվականի մարտին Մ. Հ.-ի և Ա. Գ.-ի միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին:
Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով և Ս. Խ.-ի օժանդակությամբ պահանջել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք և նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում: Մ. Գ.-ն, սակայն, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել է տալ պահանջված կաշառքի գումարը, որից հետո Կ. Ա.-ն պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար:
Մ. Գ.-ն, ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը, Ա. Գ.-ի միջոցով Կ. Ա.-ին է փոխանցել 515.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 605.000 ՀՀ դրամ):
Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ս. Խ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, Մ. Հ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Կ. Ա.-ի և Ս. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:
Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան
ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք
ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին
«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած
Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը
ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան
Արմեն Գրիգորյանը Թեհրանում է
Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
© 2023 Հայկական ժամանակ