Հայ խորհրդարանականները արգենտինական պատվիրակության հետ խոսել են Ադրբեջանի ոտնձգությունների, Լաչինի փակման մասին

01/06/2023 schedule09:13

«Ուրախ ենք Հայաստանի Ազգային ժողովում հանդիպելու արգենտինացի գործընկերների հետ: Հուսով ենք, որ ձեր այցը մեր երկիր կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը»:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ մայիսի 31-ին կայացած հանդիպմանը, հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ առկա մարտահրավերներին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է. «Արցախի մի մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ մնացած մասը՝ շրջափակման մեջ: Ադրբեջանական զորքերն էլ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»:

Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ Արցախի խնդիրը միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց չէ, այլ նաեւ սեփական հայրենիքում ապրելու ինքնորոշման իրավունքի խնդիր: Պատգամավորը կարեւորել է այդ հարցում բարեկամ երկրների աջակցությունը:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան, որը պատվիրակության ղեկավարն է, շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին Հայաստան հրավիրելու եւ ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, եւ իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:

Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների մասին: Նշվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:

ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարության համար: ԱԺ պատգամավորները բարձրացրել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, կարեւորել օր առաջ նրանց հայրենիք վերադարձը:

Կողմերն արժեւորել են Արգենտինայում ապրող հայ համայնքի դերակատարությունը հայ-արգենտինյան կապերի ամրապնդման եւ փոխգործակցության խորացման գործում:

Խորհրդարանականները խոսել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերը զարգացնելու անհրաժեշտությունից:

Տպել
309 դիտում

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը

ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Դոլարի գինը կրկին բարձրացել է

Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները

ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին

13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում

Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում

ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

Դիլիջանի թունելը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի

Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերվել. ՄԱԿ-ի առաքելությունն ավարտել է այցը

Ցնցված ենք, թե ինչպես ԼՂ հայերը լքեցին իրենց տները, վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա. ՄԱԿ-ի առաքելություն

Չեն խոսում, անտարբեր են. մանկավարժահոգեբանական 24 կենտրոնում ԼՂ-ից տեղահանված 100 երեխայի տվյալ է գրանցվել (տեսանյութ)

Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող անձանց

Վերին Լարսի անցակետում 1023 բեռնատար կա կուտակված

ՄԱԿ-ի առաքելության ժամանումը ԼՂ ուշացած է, միակ արդյունքը հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը կլինի. Միրզոյան

ԼՂ-ից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ, չունեցողներին անվճար կտրվի. Հովհաննես Խաչատրյան

Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր

Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ