«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

01/06/2023 schedule11:45

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն շտաբի հավաքարար Ն.Մ-ի հետ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Նորամարգ համայնքի մի շարք բնակիչներին մեկ ձայնի դիմաց տվել էր 15 հազարական դրամ կաշառք։  

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Նորամարգ համայնքի վարչական տարածքում Շտաբի պետ Վ.Հ.-ն  Շտաբի հավաքարար Ն.Մ.-ի հետ, իսկ վերջինս նաև Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ի և Ի.Ա.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ 645 հազար դրամի չափով կաշառք են տվել Նորամարգ համայնքի մի շարք ընտրողների։ 

Հսկող դատախազի որոշմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում (Հակակոռուպցիոն կոմիտե) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2021 հուլիսի 19-ին Շտաբի պետ Վ.Հ.-ին, Շտաբի հավաքարար Ն.Մ-ին, Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ին և Ի.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

2021 թվականի հունիսի 19-ին Վ.Հ․-ն ձերբակալվել էր, հունիսի 23-ին՝ կալանավորվել, իսկ Ն.Մ-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

Դատախազը 2021 թվականի հուլիսի 19-ին հաստատել է մեղադրյալներ Վ.Հ.-ի, Ն.Մ.-ի, Է.Կ-ի և Ի.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 

2023 թվականի մայիսի 25-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ. Վ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է ափոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիներ Ն.Մ.-ն, Է.Կ.-ն և Ի.Ա.-ն դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որոշում է կայացրել Ն.Մ.-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականությամբ։ 

Նախաքննության ընթացքում հայտնաբերված և առգրավված ընտրակաշառքի՝ 15 հազար, 14 հազար, 10 հազար, 60 հազար դրամ գումարները դատարանի դատավճռով ենթակա է բռնագրավման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Տպել
656 դիտում

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան

Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար

Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են

Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով