Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը կալանավորվել է

03/06/2023 schedule11:11

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երեկ՝ հունիսի 2-ին, Արսեն Ղայթազյանը ձերբակալվել էր: Որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն ներկայացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է։

Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Տպել
1295 դիտում

Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից. Սերգեյ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել

Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը

ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Դոլարի գինը կրկին բարձրացել է

Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները

ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին

13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում

Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում

ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում