Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

04/06/2023 schedule11:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է գրեթե ողջ կառավարության կազմը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներին։ Նա շաբաթ օրը հրապարակել է հանրապետության կառավարության նոր կազմը։

Առանցքային փոփոխություններ ու պաշտոններ

Արտաքին գործերի նախարարության ղեկավարն այսուհետ հետախուզության պետ Հաքան Ֆիդանն է, որը Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում էր 2010 թվականի մայիսից։

Նրա փոխարեն Ազգային պաշտպանության նախարարությունը կղեկավարի գեներալ Յաշար Գյուլերը, որը զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարը լինելու է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, որը Ստամբուլի նահանգապետն էր 2018 թվականից, իսկ մինչ այդ ղեկավարել է Գազիանթեփ նահանգը։

Մեհմեթ Շիմշեքը, որպես ֆինանսների նախարար, հրավիրվել է՝ զբաղվելու երկրի տնտեսության բարդ իրավիճակով։ Նա այս պաշտոնն արդեն զբաղեցրել է 2009-2015 թվականներին, իսկ նախկինում եղել է տնտեսական հարցերով պետական նախարար (2007-2009 թթ.):

Ալփարսլան Բայրաքթարը, որը նախկինում աշխատել է էներգետիկայի փոխնախարար, կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար։

Էրդողանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, չի ավելացրել փոխնախագահների թիվը՝ ասելով, որ «մեկ տեղակալը բավական է», բայց այս պաշտոնում փոխել է Ֆուաթ Օքթային։ Նոր փոխնախագահը կլինի Ջևդեթ Յըլմազը, որը նախկինում եղել է կառավարության անդամ։ 2009-2011 թվականներին եղել է պետնախարար, 2011-2016 թվականներին՝ Թուրքիայի զարգացման նախարար և տնտեսական հարցերով փոխվարչապետ։

17 նախարարից միայն երկուսն են մնացել իրենց պաշտոններում՝ Ֆահրեթթին Քոջան (Առողջապահության նախարարություն) և Մեհմեդ Նուրի Էրսոյը (Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն):

Այլ նախարարներ

51-ամյա Յըլմազ Թունչը կգլխավորի Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Նա Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է։ Եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ։

Երիտասարդության և սպորտի նախարարությունը կղեկավարի Օսման Աշկին Բակը։ Նա մասնագիտությամբ ինժեներ է, վերջին չորս գումարման պատգամավոր է ընտրվել։

Առևտրի նախարար է նշանակվել Օմեր Բոլատը. 1984-ին նա ավարտել է Պոլսի Մարմարա համալսարանի տնտեսագիտության և վարչական գիտությունների ու միջազգային տնտեսագիտության բաժինները։

Աբդուլքադիր Ուրալօղլուն դարձել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար։ Մինչ այդ՝ 2018 թվականից, նա ղեկավարում էր տրանսպորտի նախարարությանը կից Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր տնօրինությունը։

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը կգլխավորի Մեհմեդ Օժասեքին, ով նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարարը կլինի Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, որը թուրքական ծագումով նախկին բելգիացի քաղաքական գործիչ է և 2020 թվականի հունվարից զբաղեցրել է նաև Ալժիրում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը կգլխավորի Վեդատ Յշիխանը։ Նախկինում նա եղել է Անկարայի Հաջեթեփե համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ և Տնտեսագիտության և վարչական գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ։

Թուրքիայի ազգային կրթության նոր նախարարը կլինի Յուսուֆ Թեքինը, որն այս գերատեսչությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը նշանակվել է արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության ղեկավար։ Նա 2018 թվականի հուլիսից վերջին կաբինետում իր նախորդ Մուստաֆա Վարանկայի տեղակալն էր։

Իբրահիմ Յումակլին, որն աշխատել է Al Jazeera Türk հեռուստաալիքում 2011-ից 2015 թվականներին, 2016 թվականի հունվարից եղել է Anadolu գործակալության միջազգային գործառնությունների տնօրենը, իսկ 2022 թվականի ապրիլից նշանակվել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության փոխնախարար, դարձել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար։

Ո՞ւր մնացին Չավուշօղլուն ու Աքարը

Նշենք, որ ի սկզբանե թուրքական տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հայտնում էին ամբողջ նախարարական կաբինետի կազմի փոփոխության մասին: Հայտարարվում էր, որ կազմը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, միայն արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Այժմ, սակայն, երբ հրապարակվել է Թուրքիայի կառավարության նոր ամբողջական կազմը, անհայտ է, թե ուր մնացին Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը: Ենթադրվում է, սակայն, որ նրանք ևս կունենան իրենց «արժանի ու առանցքային պաշտոնները», քանի որ Էրդողանի թիմի երկարամյա ու հավատարիմ անդամներն են:

Չավուշօղլուն արդեն 9 տարի՝ 2014 թվականից սկսած, զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին: Նա հարուստ աշխատանքային փորձով պաշտոնյա է, որին դժվար թե իշխանության կազմից դուրս թողնի Էրդողանը: Մինչ երկրի ԱԳ նախարար նշանակվելը, նա 2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, իսկ 2010 թվականին՝ ընտրվել այդ պաշտոնում: Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը, համարվում էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Աքարը ևս երկարամյա ծառայության փորձ ունի: Բանակի գեներալը Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելուց առաջ ծառայել է որպես Թուրքիայի ցամաքային զորքերի կամ այլ կերպ ասած՝ թուրքական բանակի հրամանատար: Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակել է հենց Էրդողանը 8 տարի առաջ՝ 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ հաջորդելով բանակի գեներալ Նեջդեթ Օզելին:

«Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք խոստանում ենք ամբողջ ուժով աշխատել՝ պաշտպանելու Թուրքիայի Հանրապետության փառքն ու պատիվը, բարձրացնելու նրա հեղինակությունը և փառաբանելու Թուրքիան ամբողջ աշխարհում»,- կառավարության կազմի հրապարակումից հետո հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ վերջինս պաշտոնական երդմամբ երեկվանից երրորդ անգամ ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը՝ մինչ այդ հաղթելով իր հիմնական մրցակցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուին, ընտրությունների երկրորդ փուլում:

Տպել
1459 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել