Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

04/06/2023 schedule14:20

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից և կիրականացվի 3 փուլով։

Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ 

Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝

  • տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը ներառյալ).
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
  • տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին: 

Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։ 

Երկրորդ փուլով՝ հունիսի 27-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում  (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Հավելենք, որ որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով  ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Տպել
632 դիտում

ԼՂ-ում բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. վարչապետ

Հավաքի մասնակիցներն այսօր շրջափակել են ավտոմեքենան,հարվածներ հասցրել ուղևորին.նախաձեռնվել է քրեական վարույթ

Առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում. տեղեկատվական շտաբը՝ Եվլախի հանդիպման վերաբերյալ

«Տելեգրամ»-ով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցրած Գերասիմ Ավետիսյանը ձերբակալվել է. ՔԿ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

Բերման ենթարկվածների հետ տեղի են ունենում առանձնազրույցներ. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են

Աբսուրդ է․ Էկոնոմիկայի նախարարը՝ ՀՀ-ի Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցի մասին

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից

Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան

Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Ստյոպա Սաֆարյան

Ինչով է պայմանավորված ԼՂ-ում առկա հեռախոսակապի խնդիրը. «Ղարաբաղ տելեկոմ»-ը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ (լուսանկարներ)

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այսօր Եվլախում տեղի ունեցած բանակցությունների հետ

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանը մանրամասներ է հայտնել Եվլախում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումից

ԼՂ Թաղավարդի բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Խանումյան․ Civilnet

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծն այսօր հիշեցնում է սերիական բնույթի սեռական հանցագործի վարքագծի․ Բաբաջանյան

ՌԴ-ի քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ իր զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է. Բադալյան

Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 անձ (տեսանյութ)

Միրզոյանը Հասանիի հետ զրույցում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին

Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան

«Հրապարակ առավելագույն քանակի մարդ բերեք»․ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է գործողությունների անցնելու մասին

Ցուցարարները մեքենաներ են ջարդում. լարված իրավիճակ Երևանում (տեսանյութ)

Բլինքենի հետ հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա

Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Իսրայելը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առթիվ

Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ամիրբեկով

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

80 նույնականացում. հայտնի է ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների նախնական թիվը

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողները բերման են ենթարկվել. Ալիևը ՌԴ-ին առաջարկել է փոխհատուցել

Ղարաբաղի հայերի ներկայացուցիչը հայտարարել է Բաքվի հետ համաձայնության բացակայության մասին

Ադրբեջանը հերքել է Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին տեղեկությունը

Չպետք է կուլ տալ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների՝ հրահրող պատերազմի խայծը. Վարդապետյան

Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն այս դժվար պահերին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն