Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Արարատ Միրզոյան

05/06/2023 schedule13:36

ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին:

Միրզոյանն ընդգծեց, որ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով, սակայն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությամբ, և դրա հերքումը ադրբեջանական կողմից չի եղել:

«Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը չի առարկում և պնդում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ էր, սխեմա էր, և սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաև հրապարակային հաստատման կարիք կա: Հակառակ դեպքում հայկական կողմը շարունակում է մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը նաև նկատեց, որ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին են վկայում պարբերաբար կրկնվող ագրեսիաները: Նմանատիպ միջադեպերին վերջ դնելու համար է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ օր առաջ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ:

Հայաստանը սահմանի ճշտման անհրաժեշտություն ունի նաև Վրաստանի հետ: Բայց քանի որ Հայաստանը Վրաստանի հետ ունի ջերմ, եղբայրական հարաբերություն, միջադեպերի ու միմյանց տարածք ներխուժելու հնարավորություն չկա, ապա, ըստ նախարարի, վրացական կողմի հետ հնարավոր է ավելի կառուցողական մթնոլորտում աշխատել:

«Ադրբեջանի հետ իրավիճակը լարված է, քանի որ վերջին 3 տարում ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի անգամ ներխուժել է ՀՀ տարածք: Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Տպել
2445 դիտում

Երեկ ԼՂ-ից Գորիս է հասել 15 ուղևորով վերջին ավտոբուսը. Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի այցը ԼՂ և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու և իրավական հարթությունում. Սարգսյան

Ասել` դժվար աշխատանք են կատարում, նշանակում է` չասել ոչինչ. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած փրկարարների մասին

Սամվել Շահրամանյանը կմնա ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք

ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ