Երևան
14 °C
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ. Մ.-ին Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է.
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց և, իբրև չոր խմորիչ, 1715 արկղերի հետ միասին բարձել ավտոմեքենան ու առաքել Հայաստան՝ այդ կերպ քողարկելով և թաքցնելով թմրամիջոցը:
Ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին Մեղրիի անցակետով ժամանել է Հայաստան, սակայն առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ Նիդերլանդների Թագավորություն տեղափոխելն ավարտին չի հասցվել, քանի որ թմրամիջոցը հայտնաբերել են ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցները արտահանման նպատակով վրացական ընկերությանը պատկանող ավտոմեքենայում բարձված բեռի զննության արդյունքում:
2022 թվականի հունվարի 8-ին Իրանի քաղաքացի Ա. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմարմիջոցների մաքսանենգության օժանդակություն), 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացնելուն օժանդակելը) և 35-38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների մաքսանենգության նախապատրաստություն):
Ա. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
2022 թվականի հունվարի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով՝ Ա. Շ.-ն մեղավոր է ճանաչվել. նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով»:
Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան
ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք
ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին
«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած
Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը
ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան
Արմեն Գրիգորյանը Թեհրանում է
Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
© 2023 Հայկական ժամանակ