Պարեկային ծառայողների օրինական գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ է ուղարկվել դատարան

05/06/2023 schedule15:08

Ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը: Այս մասին տեղելացնում է Քննչական կմոիտեն:

«Մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների խախտում:

Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը:
Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ․ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են:

Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել:

Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Տպել
516 դիտում

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք

ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)