Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է. հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները

07/06/2023 schedule18:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Մինչ այդ կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործնկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել Սոչիում` Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները, ցանկանում եմ փոխանցել նաև ամենաջերմ մաղթանքները Հայաստանի նախագահ Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Մենք անկեղծորեն փայփայում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այսօր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում է ակտիվորեն, դինամիկ` չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք ընդունել են ոչ բարեկամական մի շարք երկրներ: Հունվար-ապրիլին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի, կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և փոխադարձ առևտրում դուրս գալ նոր ռեկորդային ցուցանիշների:

Հայաստանում հաջողությամբ աշխատում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, իրականացված ներդրումներն այսօր հայկական տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում են 46 տոկոսով: Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները` ավելացնելու առևտուրը, ներդրումները և իհարկե այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը, ռուսական կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը:

Աշխատանքը կառուցվում է մինչ 2025 թվականը տնտեսական համագործակցության միջկառավարական ծրագրի հիման վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի պարոն Գրիգորյանին, բոլոր գործընկերներին` հանձնաժողովում ակտիվ աշխատանքի համար: Մշտական կապի մեջ ենք, հանդիպում ենք և առևտրաշրջանառության աճի արդյունք է նաև հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը:

Մենք շահագրգռված ենք նոր համատեղ ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել ժամանակակից լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային կառավարման ոլորտում, անվտանգ և խելացի քաղաքի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների և մի շարք այլ նախագծեր:

Մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցությանը, այժմ աշխատում են Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթ տասնյակ սուբյեկտներ, ուղիղ կապի մեջ են Հայաստանի մարզերի, սուբյեկտների հետ: Նախորդ տարի Հայաստանում ռուսական տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է 24 բիզնես առաքելություն: Կարևոր է ընդլայնել և ստեղծել նոր կոոպերացիոն կապեր:

Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ կերպով աշխատում են Եվրասիական տնտեսական միությունում և անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում: Վստահ եմ, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ` Սոչիում, նոր ազդակ կհաղորդեն տնտեսական ինտեգրմանը:

Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության` մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած օրակարգ և ցանկանում եմ խոսքը Ձեզ փոխանցել: Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է.

«Շնորհակալություն Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ:

Դուք արդեն շատ բան ասացիք մեր տնտեսական կապերի մասին, իսկապես ունենք շատ լավ դինամիկա և ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում: Հիշում եմ, նախորդ տարի քննարկում էինք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և երբ նայում եմ արդյունքներին` փաստում եմ, որ բազմաթիվ բաներ, որոնց մասին խոսել ենք, պայմանավորվել, արդեն կյանքի են կոչվել, ինչի համար շատ ուրախ եմ:

Կա բավականին մեծ ներդրումային ակտիվություն, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, հիանալի կերպով է աճում, և դա, իմիջայլոց, օգնում է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվություն: Այժմ արդեն ամառային շրջան է և մեզ մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը։ Ես գիտեմ, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում՝ այս ամսում, կամ, եթե կարող եք հստակեցնել, ե՞րբ է նախատեսվում ավարտել այդ աշխատանքները։ Սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Եվ սա նաև կարևոր նրբություն է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Դուք արդեն նշեցիք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասին։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպման ժամանակ բավականին շոշափելի առաջընթաց է նկատվել։ Եվ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ։

Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, և ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կկարողանանք շատ արդյունավետ քննարկել բոլոր հարցերը»։

Արձագանքելով` Միխայիլ Միշուստինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վիվայի, երեկ՝ այդ թվում Ձեզ հետ հանդիպումից առաջ, ես հանդիպեցի տրանսպորտի նախարար Վիտալի Գենադիի Սավելևի հետ։ Մանրամասն քննարկել ենք, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի հարցերը։ Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, երեկ նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Եթե Ռուսլան Դավիդովն ավելացնելու բան ունի, ապա խնդրեմ։ Նա Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է»:

«Շնորհակալություն, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Նիկոլ Վովայի: Իսկապես, և՛ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։ Ամենօրյա ցուցանիշը կազմում է մոտ 1000 մեքենա երկու ուղղությամբ։ Հասկանալի է, որ գոնե մեկուկես հազարի պետք է հասցնենք, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից ակնկալում ենք, նրանք մեզ իսկապես խոստանում են, որ մինչև հունիսի 15-ն այս ճանապարհագծերը պատրաստ կլինեն։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք՝ հասցնելով դրանք զրոյի»,-ասել է Ռուսլան Դավիդովը:

«Ուրեմն տեսեք, հունիսի 15-ին պետք է անեն, իսկ հունիսի 22-ին Դավիդովը պետք է պատասխան տա, որ խցանումներ չլինեն։ Պայմանավորվեցինք»,-նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել»,-նկատել է ՀՀ վարչապետըԼ։

«Այժմ ամեն ինչ հրապարակային քննարկեցինք»,-ասել է Միշուստինը, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել է.

«Ոչ միայն քննարկեցինք, այլև արդեն խոստացաք։ Սա նշանակում է, որ դա պետք է արվի։ Շատ շնորհակալություն»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Դա միանշանակ է: Մենք երեկ նայեցինք, այդ թվում` լուսանկարներ օբյեկտներից, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնտեղ մեր գործընկերները շատ քրտնաջան աշխատում են։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես պայմանավորվել ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը»։

«Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար: Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»,-պատասխանել է Ռուսլան Դավիդովը։

«Շատ շնորհակալ եմ Միխայիլ Վլադիմիրի։ Ես գիտեմ, որ եթե Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալություն»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
649 դիտում

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան

Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը

Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ

ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում

Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել

ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ

Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի

40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան

Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը

Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին