Երևան
24 °C
«Ցանկացած դեպքում այցը պետք է գնահատել էմոցիաներից դուրս՝ հաշվի առնելով միայն և միայն ՀՀ պետական շահը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած պաշտոնական այցը, որտեղ նա մասնակցել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
«Այցն անբովանդակ չէր, երդմնակալությունից բացի՝ եղել է նաև հանդիպում Փաշինյանի և Էրդողանի միջև, կարծում եմ՝ քննարկում է եղել հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ: Ցանկացած դեպքում ճիշտ քայլ էր, քանի որ այսօր Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, երբ մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է երթուղիների այլընտրանք դեպի քաղաքակիրթ աշխարհ, իսկ Թուրքիայով կարող ենք ստանալ այդ այլընտրանքը»,- նկատում է քաղաքագետը:
Անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե «վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անկարա այցելելով, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից», Ստեփանյանն ասում է. «Պարոն Օսկանյանին խորհուրդ կտայի հիշել Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա կոմպլեմենտար քաղաքականությունը, որի արդյունքում մենք դարձանք Ռուսաստանի հարյուր տոկոսանոց կցորդը»:
Ըստ զրուցակցի՝ հիմարություն են նաև բոլոր այն քննարկումները, թե հանդիպման ժամանակ ինչպիսի դեմքի արտահայտություն է ունեցել վարչապետը:
«Կա արարողակարգ. եթե գնացել ես՝ մարդուն շնորհավորես հաղթանակի համար, պետք է ունենաս համապատասխան դեմքի արտահայտություն, չես գնացել սգո արարողության: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ դեմքի արտահայտություն ուներ Փաշինյանը, ինձ հետաքրքրում է, որ սա եղել է քայլերից մեկը, որը վերջում մեզ թույլ կտա ստանալ ապաշրջափակում Թուրքիայի կողմից, որովհետև սա աշխարհաքաղաքական և Հայաստանի հետագա գոյությանը վերաբերող հարցերից մեկն է»,- կարծում է նա:
Ըստ նրա՝ այս այցով կմեղմվի նաև «Նեմեսիս»-ի արձանի շուրջ առաջացած տարաձայնությունները:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Նեմեսիս»-ի հերոսների հիշատակին, բայց դրա ժամանակը չէր, եթե դու գնում ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, եթե ուզում ես բացել սահման, դա դիտարկում ես որպես աշխարհաքաղաքական հնարավորություն, չպետք է նման քայլեր անես: Իմ կարծիքով՝ Փաշինյանի այցը դիվանագիտական փորձ էր՝ մեղմելու դրա հետևանքները: Հույս ունեմ, որ իրոք ունեցել են զրույց, և այդ հարցը փակվել է»,- ընդգծում է քաղաքագետը:
Միաժամանակ, Ստեփանյանը մատնանշում է՝ կա երկու կենտրոն, որոնք շահագրգռված չեն հայ-թուրքական սահմանի բացմամբ, մեկը Ադրբեջանն է, մյուսը՝ Ռուսաստանը. «Այսքանով ամեն ինչ ասված է: Մենք պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով հասնենք դրան, որովհետև սա անչափ կարևոր է մեզ համար՝ Հայոց պետականության հետագա զարգացման և կանգուն մնալու հեռանկարից ելնելով: Սա մեզ համար լինելու է բավականին լուրջ հաղթանակ»:
Հերմինե Կարապետյան
Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
© 2023 Հայկական ժամանակ