Երևան
24 °C
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ընդգծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:
«Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ նաեւ այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:
Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ:
ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել եւ պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:
Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առեւանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:
«Ցանկանում եմ Հայաստանի անունից ողջունել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Գերմանիայի ջանքերը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կարեւորելով մեր երկրում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ այդ որոշմանն աջակցելու կապակցությամբ:
Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Հակոբ Արշակյանը ողջունել է Գերմանիայի ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ողջույնները՝ նշելով, որ վերջինս կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական, այլ նաեւ միջխորհրդարանական մակարդակում:
Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարեւորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում:
Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը եւ անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, եւ միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը եւ իրավունքները, չհանդուրժվի որեւէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը:
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
© 2023 Հայկական ժամանակ