Ուզում եմ դառնալ թագավոր, որ վերջ դնեմ պատերազմներին. Աննա Հակոբյանը Բրյուսելում պատմել է հայ երեխայի ցանկության մասին

08/06/2023 schedule11:57

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է հունիսի 7-8-ը անցկացվող «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին ելույթ է ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ընդգծելով որ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխահային ցանցը հնարավորություն է տալիս ծառայել գենդերային հավասարության, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար, ինչը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է: Աննա Հակոբյանի խոսքով, դա առավել արդիական է այսօր, երբ աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:

Աննա Հակոբյանը ներկաներին պատմել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում հրապարակված մի հոդվածի մասին, որտեղ երեխան, ի պատասխան հարցին, թե որն է իր ամենամեծ ցանկությունը, պատասխանել է. «Ուզում եմ դառնալ թագավոր, որ վերջ դնեմ պատերազմներին»:

Տիկին Հակոբյանը հիշեցրել է ևս մեկ հրապարակում միջազգային լրատվական դաշտից, որտեղ գրված է եղել՝ «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել:

«Ես լիովին վստահ եմ, որ հայ տղան իր մտքում պաշտպանում էր բոլոր երեխաներին Ուկրաինայում և այլուր, երբ երազում էր թագավորի իշխանության մասին։ Ես վստահ եմ՝ ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում, անկախ նրանից որտեղ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում թե Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ըստ տիկին Հակոբյանի՝ երեխաների պաշտպանության օրը ստեղծել են մեծահասակները: Նրանք են ստեղծել նաև բյուրոկրատիան, ինստիտուտներն ու ռազմավարությունները: Հիմա մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վիրավորվել՝ 992 երեխա։ Եվ սա միայն մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունքը հնարավոր չէ ապահովել:

«Սա անհատական և խմբային ձախողում է: Եկեք մտածենք սրա մասին: Գուցե որոշումներ ընդունող, համայնքներ ղեկավարող կամ ակտիվիստ կանայք կարողանան փոխել բռնություն գործադրելու արատավոր սովորույթը: Ես կարծում եմ, որ այդպես են մտածել 20 տարի առաջ, երբ ընդունվել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևը: Եվ չնայած կանանց դերի բարձրացման համընդհանուր պայմանավորվածությանը, մենք մինչև հիմա թերներկայացված ենք անվտանգության ու խաղաղության հետ փոխկապակցված ցանկացած ոլորտում: Կարծում եմ, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք այս իրավիճակը փոխելուն միտված ավելի վճռական որոշումներ կայացնելու պատասխանատվություն պետք է ստանձնեն»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինն ընդգծել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր վրա զգացել է պատերազմների աղետալի ազդեցությունը, հավելել, որ մեր ազգը հիմա էլ շարունակում է հարձակումների ականատեսը լինել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ապրում են անմարդկային շրջափակման մեջ՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման պայմաններում:

«Չնայած այս ամենին, մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող երկրների պարագայում՝ կլինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը թե մեկ այլ երկիր»,- շեշտել է վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ռազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է մեծացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության և ատելության խոսքն է:

Վարչապետի տիկինը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-20 Երևանում կանցկացվի «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով: Երկօրյա քննարկումների կենտրոնում լինելու են ժողովրդավարությանը, խաղաղությանն ու անվտանգությանը ուղղված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ամբողջական, հավասար ու գնահատելի ներգրավվածության հարցին:

Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երևանյան գագաթնաժողովին միջազգային լայն մասնակցություն կլինի, քանի որ դա կին առաջնորդներին տրամադրվող կարևոր և համընդհանուր հարթակ է:

«Իմ կողմից խոստանում եմ, որ Երևանում դուք կտեսնեք աշնան գեղեցկությունն ու հայկական ջերմ հյուրընկալությունը: Հույս ունեմ բոլորիդ հյուրընկալել Երևանում, ուր դուք կբերեք ձեր ձայնն ու գործողությունները՝ ավելի արդար ու ապահով աշխարհ ունենալու համար»,- ելույթի վերջում ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ ելույթին նախորդել էր Հայաստանի մասին պատմող տեսանյութի ցուցադրություն:

«Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովը հոբելյանական է՝ արդեն 10-րդ տարին է, ինչ աշխարհի տարբեր երկրների կին քաղաքական գործիչները հավաքվում են մեկ վայրում և քննարկում այդ պահի կարևոր հարցերը: 2023-ի գագաթնաժողովի հիմնական թեմաներն են խաղաղությունը և անվտանգությունը: Գագաթնաժողովին մասնակցում է շուրջ 250 կին քաղաքական, հասարակական գործիչ ավելի քան 50 երկրից:

Մոլդովայի նախկին վարչապետ Նատալյա Գավրիլիտան էլ իր ելույթում վստահեցրել է ամբողջ դահլիճին՝ կառավարումը կնոջ աշխատանք է: Բերել իր երկրի օրինակը, որը բացառիկներից է, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը, խորհրդարանի 40 տոկոսը կանայք են, ինչն էլ ապացուցում է՝ կանայք ունակ են երկիր կառավարել:

Աննա Հակոբյանը ներկա է եղել 4 պանելային քննարկումների, որի ընթացքում տարբեր երկրներ ներկայացնող բանախոսները խոսել են կանանց ներգրավվածության կարևորությունից և դերից՝ խաղաղության ու անվտանգության օրակարգում, կանանց մասնակցությունը ակտիվացնելուն ուղղված հնարավոր քայլերից, ապատեղեկատվությունից, սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորություններից:

Այս տարի առաջին անգամ գագաթնաժողովի ընթացքում աշխարհի ամենախաղաղ երկրներին հանձնվել են «Խաղաղության մրցանակներ»: Մրցանակակիրների շարքում են Իսլանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Կանադան, Բուլղարիան, Բոտսվանան:

Գագաթնաժողովի ընթացքում Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի, «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորումի» համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի ու մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
362 դիտում

Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է

Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ

ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին

Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն

Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի

Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)

ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար

Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ

ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

Լևոն Քոչարյանը կալանավորվեց

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում

ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանինին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով