Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է նախկին պատգամավորի կնոջ անունով

08/06/2023 schedule12:11

Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով:

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

«2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ՝ 2003 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթի արդյունքների հիման վրա, Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը 2003 թվականի դեկտեմբերի 26-ին վարձակալությամբ տրամադրվել է քաղաքացի Մ.Պ.-ին՝ մանկական խաղահրապարակ և բացօթյա սրճարան կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Էրեբունու մանկական զբոսայգու տարածքի սահմաններում, իսկ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ներառվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում։

2008 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ն տրամադրել է ակնհայտ կեղծ մասնագիտական եզրակացություն, համաձայն որի՝ Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Եզրակացության հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք Մ.Պ.-ին հատկացրել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Հետագայում Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Ս.-ի կնոջ՝ Շ.Ա.-ի անունով: Շ.Ա.-ն, օտարման ոչ ենթակա վերոնշյալ հողատարածքը 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է իրավաբանական անձի:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է վերը նշված գործընթացում Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքը: Կ.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2023 թվականի հունիսի 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշումը, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու, այդ թվում՝ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
705 դիտում

Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան

Ձերբակալվել է լրագրող Դավիթ Սագսյանը

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը

Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին հնչող նախատինքների հետ. Պեսկով

UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոց»-ում

ԱՄՆ սենատորը դատապարտել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին

Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը

Մենք «Մարտի 1» չենք անում, բայց մեզ մեր ընտրողները մեղադրել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի. Ալեն Սիմոնյան

Յուրի Քիմն ու Սամանթա Փաուերը ժամանում են Հայաստան

Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան

Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխայի հետ սպառնացել է կամրջից ցած նետվել

Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ

Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ

Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Խուճապի չմատնվել և չշտապել՝ ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է

Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ

ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին

Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն

Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի

Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)

ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար

Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ

ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

Լևոն Քոչարյանը կալանավորվեց

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում

ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային