ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ

02/08/2023 schedule11:34

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«ՀԱՊԿ-ը կազմող պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտով օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է  նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է՝  «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։

«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,-նշել է պաշտոնյան:

Միաժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։

«Այդ խնդրին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ դա լավ են հասկանում Երևանում»,- պարզաբանել է դիվանագետը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդներից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների հիման վրա, կողմերի փոխադարձ հարգանքը, նրանց պատրաստակամությունըփոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնել և դրանք իրականացնելու։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում ունեցած առանցքային միջնորդական դերը»,- ասել է Աղասանդյանը։

Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Երևանի պատրաստակամության մասին։ Մինչ այդ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից հանրապետության սահմաններին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան Երևանից քայլեր է սպասում Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հարցը մշակելու համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երևանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում այլ երկրների հետ համագործակցությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի երկխոսությունը հայ ընկերների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ։

ՀԱՊԿ-ն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Տպել
1006 դիտում

Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է. Խանդանյան

ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազոն

Մենք պետք է իմանանք, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի. վարչապետին հաշվետվություն է ներկայացվել

Բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ. Խանդանյան

Ով է Հայաստան ներթափանցած հակառակորդի զինված զինծառայողը. Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը

Հայաստանի սահմանը հատել է Ադրբեջանի զինված զինծառայող, նա վնասազերծվել է. ԱԱԾ

ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել. Եվրախորհրդարան

2023 թվականին պետական միջոցներով հանրապետությունում ասֆալտապատվել է 501 կմ ճանապարհ. Սանոսյան

Նորատուսցի ձկնորսների գործով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է ներկայացվել

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության գործով ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Իմ մահվան դեպքում երբեք դեմ չեմ լինի, որ օրգաններս հանձնեն որևէ մեկին. Արսեն Թորոսյան

Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները

Ինչպես են բերման ենթարկվում ՔՀԿ-ում պատիժը կրող «Դլո»-ին թմրանյութից տորթ ուղարկողները. մանրամասներ (տեսանյութ)

Թրամփը, ըստ նախնական արդյունքների, հաղթում է Միչիգանում հանրապետականների փրայմերիզում

Իր ամբողջ շքեղությամբ գալիս է. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան

Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

ՀՀ նախագահն ու Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է

Աննա Հակոբյանը Հունաստանի վարչապետի տիկնոջ հետ այցելել է Աթենքի հայկական «Քալֆայան» պատկերասրահ

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Պետդեպ

Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Միացյալ Նահանգները նախապատրաստվում է ընտրություններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է

Հովհաննես Հարությունը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Փյունիկ»-ում

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Նորագավթի 7-րդ փողոցում մեքենաներ են այրվել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատված փակ է ավտոբուսների և կցորդով բեռնատարների համար

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Բռնի տեղահանված անձանց համար 2023-ին կազմակերպվել են 35-40 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով աջակցության ծրագրեր. Խաչատրյան

Տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելը կարևոր է, դա ամրագրում է կենսականորեն այստեղ ապրելու փաստը. փոխվարչապետ

Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյանը նշեց՝ ինչպես է դա հնարավոր

ՌԴ-ի տեսակետները հնչում են նրա՝ «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյի բերանով, նա տարբեր տեղեր մտնելու սեր ունի. Սուքիասյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության մի շարք ծրագրեր կշարունակվեն. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Իմ այցն Իրաքի Հանրապետություն ևս մեկ պատմական ձեռքբերում է. Վահագն Խաչատուրյան