ՀՀ դիպկորպուսի պերճանքն ու...

15/07/2011 schedule13:06

Այս ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասցրեց հօդս ցնդեցնել իր անձի շուրջ ստեղծված այն միֆը, թե նա մեծ դիվանագետ է: Խնդիրը, սակայն, միայն Նալբանդյանը չէ: Վերջին տարիներին ՀՀ դիպկորպուսը համալրվում է անձանցով, ովքեր դիվանագիտության հետ որեւէ կապ չունեն: Ովքե՞ր են մեր դեսպանները, ինչո՞վ են նրանք իրականում զբաղված այլ երկրներում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հենց նրանց նախընտրում:

Մուրադ Մուրադյան (ԲԱՄՕ-ի Մուրադ) - Հայտնի այս շինարարին Սերժ Սարգսյանն անցյալ տարվա աշնանը նշանակեց Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:  Ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, ավարտել գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետեւ Ռուսաստանում հիմնադրել ԲԱՄՕ ընկերությունը եւ սկսել շինարարական գործունեություն ծավալել ՌԴ-ում: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ԲԱՄՕ-ի Մուրադին արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում շնորհեց եւ ուղարկեց Իրաք, ի՞նչ է անում այս անձը այնտեղ:

Անդրանիկ Մանուկյան (Սերվիսի Անդո), Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան -  Ծնվել է Հրազդանի Աղավնաձոր գյուղում, ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը: Աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում` որպես բանվոր, ՀՀԿ Երեւանի քաղաքային կոմիտեում` հրահանգիչ, «Հայավտովազ» տեխսպասարկում առեւտրաարդյունաբերական ֆիրմայում` գլխավոր տնօրեն: Այնուհետեւ դարձել է ԱԺ պատգամավոր, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, պետեկամուտների նախարար, տրանսպորտի եւ կապի նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական: Այդ ընթացքում Անդրանիկ Մանուկյանը հասցրեց Երեւանում կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը, «Մետրոպոլի» հետեւի շենքը, որտեղ այժմ տեղակայված «Վիվասելը» եւ այլն: Մի խոսքով, Մանուկյանը եւս ակտիվորեն զբաղված էր շինարարական բիզնեսով:

Օլեգ Եսայան (ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ), ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան - Ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել ԼՂՀ Մարտունու շրջանի գործադիր կոմիտեում, եղել է ԼՂՀ երկրորդ եւ երրորդ գումարման ԱԺ նախագահը, հետագայում նշանակվել ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ: Սրանից հետո` 2006-ի հունիսից սկսվեց Օլեգ Եսայանի դիվանագիտական կարիերան. նա, նախ, Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվեց Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ արդեն 2010-ի հունվարին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:        

Հովհաննես Մանուկյան, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան - Ծնվել է Գյումրիում, ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել ՀՀ ԳԽ քարտուղարի օգնական, եղել է ԿԸՀ անդամ, դատավոր,  ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Նրա կենսագրության մեջ նշվում է, որ նաեւ լավ խոհարար է, համով ուտեստներ է պատրաստում:

Վլադիմիր Բադալյան (ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մտերիմն է), Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան - Ծնվել է Երեւանում, ավարտել պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ-հարստացնող է: Աշխատել է Ղազախստանի լեռնամետալուրգիական գործարան-գիտաարտադրական միավորումում վարպետ, ճարտարագետ, «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն: Նա ավելի շատ հայտնի էր որպես «Հրազդան» «յառմրկայի» տնօրեն: Այնուհետեւ դարձել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ է: Նրան եւս արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում է շնորհել Սերժ Սարգսյանը:

Արմեն Խաչատրյան (ԱԺ նախկին նախագահ), Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան - Ծնվել է Երեւանում, ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ՀՀԿ Շահումյանի շրջկոմի հրահանգիչ, Երեւանի թիվ 191 դպրոցի տնօրեն, հոր հետ հիմնադրել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը եւ դարձել սույն բուհի պրոռեկտոր, այնուհետեւ ԱԺ պատգամավոր եւ ԱԺ նախագահ: Խիստ ուշագրավ մի դետալ եւս. Խաչատրյանի կենսագրական տվյալների մեջ նշված է, որ նրա կենսագրական տվյալները զետեղված են «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում, եւ նա ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: Արմեն Խաչատրյանին արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում շնորհեց Ռոբերտ Քոչարյանը` նշանակելով Ուկրաինայում ՀՀ դեսպան, այնուհետեւ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին ուղարկեց Բելառուս` փոխարենը նշանակելով Անդրանիկ Մանուկյանին:

Հ.Գ. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը 20-ամյա դիվանագիտական փորձ ունի եւ տիրապետում է 4 լեզուների: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպան Հանրս-Յոխեն Շմիդթը գրեթե 30-ամյա դիվանագիտական փորձ ունի: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ավելի քան տասնամյա դիվանագիտական փորձ ունի: ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը 35-ամյա դիվանագիտական փորձ ունի: Նրանք բոլորը անցել են լուրջ դիվանագիտական դպրոց, մասնագիտությամբ դիվանագետ են, տիրապետում են մի քանի լեզուների:

Տպել
1197 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան