Երևան
14 °C
Օպերային երգիչ, պրոդյուսեր, բազմաթիվ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն ասում է, որ առհասարակ հետսովետական որեւէ գնահատման տեսակ իր համար ընդունելի չէ, որովհետեւ մեխանիզմը շատ հին է եւ ոչ արդարացի։ Վերջինս համոզված է՝ այդ համատեքստում «ժողովրդական», «վաստակավոր» կոչումները պետք է ամբողջությամբ վերացվեն:
«Առավել եւս, որ այդ կոչումներն իրենց աղետալի ու վերջնական մահկանացուն կնքեցին այն ժամանակ, երբ 2018 թվականին Սարգսյան Սերժը տարբեր «կենդանական ձայներ արձակող» երգիչների զարդարեց դրանցով, եւ եթե մինչ այդ մի փոքր հույս եւ հավատ կար դեպի այս ինստիտուտը, ապա այդ քայլով նա ուղղակի ոչնչացրեց ու զրոյացրեց վստահությունը: Մինչ այդ «աղետալի» դեպքերն էլ այս ինստիտուտն արդեն իր բովանդակությունը կորցրել էր, պետք է վերացվեր, իսկ տալով՝ Սերժ Սարգսյանը վերջնական կնիք դրեց եւ հաստատեց այն փաստը, որ դա ուղղակի ֆորմալ բնույթ է կրում, եւ ոչ մի բովանդակային բան չունի իր մեջ։ Նա այս քայլով հաստատեց, որ այս ինստիտուտն ընդամենը կոռումպացված համակարգի մի մասն է, եւ որ կարելի է ծանոթ, բարեկամ, խնամի, քավոր, սանիկ եւ նմանատիպ այլ ավանդական կապերի միջոցով ստանալ այդ կոչումները»,- կարծում է Մադլենյանը:
Երգահանը միաժամանակ նկատում է՝ իհարկե, պետք է արվեստագետները, մշակութային գործիչներն ու գիտնականներն անպայման գնահատվեն. «Ստեղծագործելու համար, կարծում եմ, սա շատ կարեւոր է։ Բայց կարելի է զարգացած պետությունների օրինակը վերցնել եւ կիրառել, այլ ոչ թե մնալ անցյալից ժառանգած փտած ու նեխած մեթոդների հույսին։ Հետսովետական նեխած ժառանգության մասին շատ երկար կարելի է խոսել եւ բազում օրինակներ բերել, որ այս ինստիտուտը պարզապես խայտառակել է իրեն, իսկ 2018 թվականից այս կողմ սրա մասին խոսելն այլեւս անիմաստ է»։
Ռիչարդ Մադլենյանի խոսքով՝ մեզ նման փոքր ժողովուրդներն ընդհանրապես շատ զգույշ պետք է լինեն այս ինստիտուտի նկատմամբ, առավել եւս, որ հետսովետական կոռումպացված Հայաստանում ինչպես քաղաքականության, այնպես էլ գիտության եւ մշակույթի ոլորտներում ամեն ինչ հիմնականում ձեւավորվել է ծանոթի, բարեկամի, քավորի, սանիկի, խնամու լոկալ սահմանափակ դրսեւորումներով:
«Իհարկե, տեսել եմ, հազար անգամ եմ տեսել, թե ինչ ճանապարհներով են փորձել այդ վաստակներին հասնել: Դա վառ արտահայտվել է ամենատարբեր միջոցառումներում, մրցանակաբաշխություններում, ինչու չէ՝ նաեւ կեր ու խումերի ժամանակ, որտեղ իրենցից ոչինչ չներկայացնող երգիչները, իրար հետ պատերազմելով, թաղային հեղինակություններին ու գեներալներին գործի դնելով, փորձում էին մրցանակներ ու կոչումներ կորզել։ Հազարավոր օրինակներ կարող եմ բերել: Գիտեք՝ ինչ, երբ իմ երկրի վաստակավոր արտիստը մեկն է, որը «ոռնում է շան ձայնով», ես չեմ կարող դա ընկալել եւ դրան գնահատական տալ, սա շատ տգեղ է եւ չափազանց վտանգավոր։ Միակ առաջարկս օր առաջ այս ամեն ինչը կանխելն է: Եթե ինձ մնար, 2018 թվականին այդ կոչումներին արժանացած մարդկանց մեծամասնությանը ես կվորակազրկեի կամ, ինչպես ասում են, հետ կկանչ էի կոչումները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մադլենյանը:
Ըստ նրա՝ ժամանակները փոխվել են, եւ, ցավոք սրտի, այսօր մարդիկ իրենց գնահատված լինելու աստիճանը չափում են սոցիալական տարբեր հարթակներում եւ թքած ունեն, թե պետությունն ինչով կպարգեւատրի իրենց, բայց եթե կպարգեւատրի էլ, ուրեմն դա էլ թող լինի, ի՞նչ վատ է որ. «Բայց արդեն ակնհայտ է, որ դա չեն համարում հիմնական գնահատական: Իրենց համար հիմնական գնահատականն այն է, թե ինչքան դիտում կունենան սոցհարթակներում եւ ինչքան հետաքրքրություն կառաջացնեն: Արժեհամակարգը և գնահատման ձեւն է փոխվել, եւ որեւէ մեկը թող ինձ չհամոզի, թե պետության տված գնահատականն իր համար ավելի կարեւոր է, քան սոցիալական հարթակներինը: Համենայն դեպս այն շերտի մասին եմ խոսում, որն ապրում ու տապակվում է սոցիալական ցանցերում: Իհարկե, լուրջ գիտնականներ եւ արվեստագետներ էլ կան, որոնց համար պետության գնահատականը շատ ավելի կարեւոր է»:
Մադլենյանը միաժամանակ նշում է՝ այսօր մեծ հաշվով ժողովրդին էլ չի հետաքրքրում, թե ում ինչ է շնորհվում, քանի որ բոլորը զբաղված են իրենց «ես»-ի եւ անձնական էջերի փիառով։
«Մի քանի օր առաջ այն, ինչին ականատես եղա, ինձ հույս չի ներշնչում, որ ժողովրդին այսօր հետաքրքրում է, թե ում ինչ է շնորհվել եւ շնորհվելու: Երբ մայրաքաղաքիդ սրտում քաղաքապետարանի թույլտվությամբ «ոռնում» են մոլլաներ (Շահումյանի հրապարակում պարզապես ոռնոց էր կապած), եւ հասարակության զգալի մի շերտ նույնիսկ բարձր գնահատական է տալիս դրան, ուրեմն սրանով ամեն ինչ ասված է։ Երբ հասարակությունը նման բաներին դրական գնահատական է տալիս, եւ պետությունն էլ շատ ջերմ եւ սրտանց աջակցում է, ես սկսում եմ համոզվել, որ եթե հիմա նույնիսկ ամենատգետ երգչին տան ժողովրդականի կոչում, հասարակությունը ընդհանրապես ձայն չբարձրացնի, որն աղետալի է մեզ համար»,- նկատում է նա:
Վերջինս հիշում է, որ հիացմունք է ապրել, երբ Անկախության 30-ամյակին (2021 թվական) Կառավարությունը Հանրապետության հրապարակում միջոցառում է կազմակերպել:
«Ես մտածեցի՝ ինչպիսի գեղեցիկ ու էսթետիկ միջոցառում է…. Վերջապես պետական միջոցառումներից դուրս մղվեցին ռեստորանային ոռնոցները, եւ բեմ բարձրացավ ակադեմիական երաժշտությունը։ Եվ, իրոք, շատ ուրախացա, կարծեցի, թե սա կդառնա ավանդույթ… Բայց, արի ու տես, երկու տարի հետո նույն դասական միջավայրերում, հրապարակներում Երեւանի քաղաքապետարանի բարձր հովհանու ներքո մենահամերգներ են տալիս ինչ-որ երգիչներ, որոնց սարսափելի ու այլանդակ երգացանկերը առատորեն ողողված են թրքա-ազերական, սելջուկ-թաթարական, արաբա-պարսկական մուղամներով… Երգեր, որոնք բացառապես մարսողական համակարգի մասին են եւ պարունակում են զրո ինտելեկտ։ Այս ամենի դեմ ինչ-որ ձեւով պետք է պայքարել եւ կանխել»,- ասում է երգիչ-երգահանը:
Հերմինե Կարապետյան
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան
Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին
Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)
Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան
Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը
Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին
ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան
ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը
ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը
Դոլարի գինը կրկին բարձրացել է
Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները
ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ
Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում
Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում
ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում
Դիլիջանի թունելը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի
Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերվել. ՄԱԿ-ի առաքելությունն ավարտել է այցը
Ցնցված ենք, թե ինչպես ԼՂ հայերը լքեցին իրենց տները, վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա. ՄԱԿ-ի առաքելություն
Չեն խոսում, անտարբեր են. մանկավարժահոգեբանական 24 կենտրոնում ԼՂ-ից տեղահանված 100 երեխայի տվյալ է գրանցվել (տեսանյութ)
Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող անձանց
Վերին Լարսի անցակետում 1023 բեռնատար կա կուտակված
ՄԱԿ-ի առաքելության ժամանումը ԼՂ ուշացած է, միակ արդյունքը հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը կլինի. Միրզոյան
ԼՂ-ից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ, չունեցողներին անվճար կտրվի. Հովհաննես Խաչատրյան
Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հարիս Գեորգիադեսին. կարևորվել է ՀՀ-Հունաստան-Կիպրոս համագործակցության առկա ներուժի իրացումը
© 2023 Հայկական ժամանակ