2022-ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը․ Քերոբյան

18/09/2023 schedule12:38

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ 2022 թ-ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Այս մասին նա հայտարարել է այսօր Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովի ժամանակ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Ըստ նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ Հայաստանի Հանրապետության համար դարձել են երեք խոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Ըստ նրա՝ 2022 թ-ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։

«2023 թ առաջին յոթ ամիսների տվյալներով՝ մեր երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին հայկական կողմից մասնակցում է 200-ից ավելի գործարար։ Սա նախորդ 25 տարվա ընթացքում Հայաստան-ԱՄԷ ամենախոշոր գործարար համաժողովն է»,- ասաց նա։

Քերոբյանի համոզմամբ՝ դա արձագանքն է այն զարգացող տնտեսական հարաբերությունների, որոնք ՀՀ-ն ունի ԱՄԷ գործընկերների հետ։

«Տնտեսական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ բազմաշերտ են՝ ֆինանսական, անշարժ գույքի, առևտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության ոլորտներում և այլն։ Գիտեք, որ զբոսաշրջության բնագավառում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ երկու երկրների միջև վիզաների ռեժիմը չեղարկվում է։ Սա կարևոր է մեզ համար թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի համար»,- հայտարարեց նա։

Նախարարը նկատեց՝ ԱՄԷ-ի հետ տնտեսական բոլոր շերտերում տեսնում է դեռևս չիրացված պոտենցիալ, և այժմ մի շարք խոշոր ծրագրեր են քննարկվում։ Նախատեսվում է խոշոր ներդրումներ անշարժ գույքի, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում․ «Կարծում ենք, որ այս բիզնես ֆորումից հետո դրանք ավելի կշատանան»։

Ինչ վերաբերում է դեպի ԱՄԷ և հակառակ ուղղությամբ վերարտահանման հետ կապված ռիսկերին՝ կապված ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետ, նախարար Քերոբյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերարտահանման դեպքում հայկական ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ։

«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը։ ՀՀ-ն փորձում է հայկական ընկերություններին զերծ պահել երկրորդական սանկցիաներից»,- ընդգծեց նա։

Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան։

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Տպել
854 դիտում

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքերը. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը

ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Դոլարի գինը կրկին բարձրացել է

Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները

ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին

13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում

Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում

ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

Դիլիջանի թունելը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի

Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերվել. ՄԱԿ-ի առաքելությունն ավարտել է այցը

Ցնցված ենք, թե ինչպես ԼՂ հայերը լքեցին իրենց տները, վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա. ՄԱԿ-ի առաքելություն

Չեն խոսում, անտարբեր են. մանկավարժահոգեբանական 24 կենտրոնում ԼՂ-ից տեղահանված 100 երեխայի տվյալ է գրանցվել (տեսանյութ)

Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող անձանց

Վերին Լարսի անցակետում 1023 բեռնատար կա կուտակված

ՄԱԿ-ի առաքելության ժամանումը ԼՂ ուշացած է, միակ արդյունքը հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը կլինի. Միրզոյան