ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ-ն առարկել է ԼՂ-ի Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու առաջարկի դեմ

18/09/2023 schedule17:03

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը:

IMG_5388.jpg (850 KB)

Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին:

ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։

Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ: Այդ ժամանակից ի վեր՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով:

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները, ի թիվս այլոց, ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ, որը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պարտադրում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար:

Հարություն Վանյանը նշել է, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակման հետ մեկտեղ, Ադրբեջանի այս գործողությունները վկայում են բնիկ հայ բնակչության ոչնչացման և նրա մշակութային ժառանգության ցանկացած հետք ջնջելու ցեղասպան մտադրության մասին։

Շեշտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։

Տպել
462 դիտում

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Արման Եղոյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Անհրաժեշտ է հրատապ կերպով Լեռնային Ղարաբաղում ապահովել միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը. Ժոզեպ Բորել

ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի բուժօգնությունը, այդ թվում՝ հիվանդանոցային, կիրականացվի անվճար. ինչպես դիմել

Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով ԼՂ-ից ՀՀ տեղափոխել․ Ավանեսյան

Այս պահին 23 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստանում. Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ի պայթյունից տուժածներին

Հակարիի կամուրջի հերթի մեջ երեխա է ծնվել. արցախցի երգիչ Լյոկա

Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյանը լուսանկար է հրապարակել

ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան

ԼՂ-ի պայթյունից տուժածներին օգնելու համար Հայաստան կժամանի բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերին

ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան

Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)

Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար

Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն

Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն

ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել

Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին

Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ

Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր

Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին

Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար

Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է

Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան

ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան

ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում

ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում

ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին

Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ

Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ