Երևան
3 °C
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Ըստ նրա՝ 8 հոգուց բաղկացած բանդիտական խմբավորումը, երբ խնդիր դրեց իր առջև լեգիտիմ նախագահին հեռացնելու, այդ պահից սկսած՝ «5-րդ շարասյուն»-ը՝ գործակալական ցանց ներդրվեց ԼՂ-ում, իսկ դրա ավարտը տեսանք այսօր և կտեսնենք վաղը՝ Եվլախում կայանալիք հանդիպման ժամանակ»:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ նույնը այս օրերին կատարվում է Երևանում, կրկին՝ «5-րդ շարասյան» ձեռամբ:
«Ոտքի են կանգնել վերջին հարբեցող Դմիտրի Մեդվեդևի կոչով, և ես կոչ եմ անում ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր գնահատում են ՀՀ սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տուրք չտալ այսպիսի կոչերին և մասնակիցը չդառնալ Հանրապետության հրապարակում անկախության դեմ անկախության օրվա նախօրեին ծրագրված բեմադրությանը: Ի սկզբանե այս ամենը պլանավորված է եղել Հայաստանից դուրս՝ ՌԴ-ում, և սա ակնհայտ է դառնում Դմիտրի Մեդվեդևի երեկվա խայտառակ հայտարարությունից, նրա օգնականի այսօրվա հաստատող հայտարարությունից հետո: Անընդհատ հնչում են ՀՀ-ի դեմ, Սահմանադրական կարգի դեմ հայտարարություններ, սրան պիտի շատ բիրտ միջոցներով գնահատական տրվի»,- ասում է նա:
Ըստ քաղաքագետի՝ այս փուլում ամեն ինչ պետք է անել՝ պահելու համար ներքին կայունությունը, իսկ այն մարդիկ, ովքեր հիմա կանչում են հրապարակ, առաջին հերթին թելերով կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ. «Մարդիկ, ովքեր կանչում են Հանրապետության հրապարակ, կոնկրետ առաջարկում են պատերազմ ՀՀ-ին, մարդիկ, ովքեր կանչում են Հանրապետության հրապարակ, որևէ մեկը երաշխիք չի տալիս, թե այդ պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ դիրքերը որտեղ են կանգ առնելու: Այս անորոշության ու ուժերի դասավորվածության պայմաններում որևէ պարագայում պետք չէ տուրք տալ այս կոչերին»:
Հարություն Մկրտչյանը խորը ցավով ընդգծում է, որ ՀՀ-ն ԼՂ-ում այլևս անելիք չունի. ամեն ինչ կարծես թե ավարտված է:
«Ավարտված չէր մինչև այսօրվա հայտարարության տեքստի հրապարակումը, Արցախն ուներ շանս, կարող էր հայտարարել անվստահություն ռուս խաղաղապահներին, չապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը Արցախի տարածքում և միջազգային հանրությանը մեսիջ հղել, որ օրորոցի երեխայից մինչև ամենատարեց արցախցի պատրաստ է հանուն իր հողի զոհվել, և պետք է միջազգային հանրությունը կիրառի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, ինչպես Կոսովոյում է կիրառվել: Կարելի էր դիտարկել նաև ամբողջապես՝ օրորոցի երեխայից մինչև տարեց արցախցու Արցախի տարածքը լքելու տարբերակը, որը միջազգային հանրությունը կդիտեր որպես էթնիկ զտումներ և ցեղասպանություն, բռնի տեղահանություն: Ցավով եմ նշում՝ դամոկլյան սրերը, որ ճոճվում են ՀՀ-ի գլխին Արցախի տեսքով, պետք է վերջ դրվի: Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի համար Արցախը դարձել է բութ գործիք, մահակ՝ ՀՀ-ի գլխին հարվածելու համար»,- կարծում է նա:
Խոսելով Եվլախում վաղը սպասվող բանակցությունների մասին՝ Մկրտչյանն ասում է՝ չի կարծում, թե Եվլախում ադրբեջանցիները կձերբակալեն ԼՂ-ի նորընտիր նախագահին. «Անգամ տեղյակ չենք, թե ովքեր են մասնակցելու բանակցություններին, սակայն օրակարգին, կարծում եմ, բոլորս հասցրել ենք ծանոթանալ. ինտեգրացիա, առանձին անձանց ցուցակի տրամադրում Ադրբեջանի կողմից, ընդգծում եմ՝ ոչ թե ՀՀ զինված ուժերի, այլ ԼՂ պաշտպանության բանակի ցրում: Պահանջները սրանք են, ու մարդիկ պատրաստ են բավարարել»:
Մկրտչյանը, կրկին անդրադառնալով ՌԴ-ին, շեշտում է՝ այն վայնասունը, որ, ըստ նրա, բարձրացրել են ռուս հարբեցող պաշտոնյաները վերջին օրերին, ցույց է տալիս մի բան, որ ՀՀ-ն ճիշտ ուղու վրա է:
«ՀՀ-ն պարտավոր է փոխել արտաքին քաղաքական վեկտորը, պարտավոր է Միացյալ նահանգների և Ֆրանսիայի հետ հարաբերությունների կտրուկ խորացման գործընթաց սկսել, դաշնակից պիտի փոխենք, այլապես մենք մեր երկրում վերածվելու ենք վասյաների, կոլյաների կամ լավագույն տարբերակով՝ Թաթարստանի»,- ասում է զրուցակիցը:
Հերմինե Կարապետյան
Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները
Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում
Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք
Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է
ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»
Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան
Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին
«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը
Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ
Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին
Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում
«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում
Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը
Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)
Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը
Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ
Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ
ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)
Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ
Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին
Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով
Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան
© 2023 Հայկական ժամանակ