Ի՞նչ էիք անում 3 տարի շարունակ. լրագրողների հարցերը Իշխան Սաղաթելյանի սրտով չէին

20/09/2023 schedule21:37

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ շուրջ 3 տասնյակից ավելի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություն են ունեցել, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ:

Սաղաթելյանի փոխանցմամբ՝ առնվազն երկու հարցում ունեցել են հստակ փոխըմբռնում, այն է՝ պետք է ստեղծվի համակարգող մարմին, ազգային խորհուրդ, կոմիտե կամ նման մի ֆորմատ, որը կհամակարգի ողջ աշխատանքը:

Լրագրողների հաջորդիվ հարցերը, սակայն, ԱԺ նիստերից բացակայող ԱԺ փոխնախագահին այնքան էլ դուր չեկան: Վերջինս ստեղծված իրավիճակից փորձեց խուսափողական պատասխաններով դուրս գալ: Մասնավորապես նա հստակ չպատասխանեց ընդդիմության՝ կրկին հանրահավաքների փուլ մտնելու՝ լրագրողների հստակ հարցադրմանը:

Կարկառուն ՀՅԴ-ականը նաև չհստակեցրեց, թե այս շարժման ժամանակ ո՞վ է լինելու ընդդիմության առաջնորդը:

«Մենք չեն հավաքվել ընդդիմության առաջնորդ որոշելու, այլ հավաքվել ենք ճանապարհային քարտեզ գտնելու»,- հայտարարեց Սաղաթելյանը:

Լրագրողների հակադարձող հարցին՝ արդյոք չե՞ն ուշացել, Սաղաթելյանը ջղաձգվեց՝ ասելով. «3 տարի ենք ուշացել, ցտեսություն»:

Մամուլի ներկայացուցիչները Սաղաթելյանին հիշեցրին, որ ժամանակին ասում էր, թե կանխել են ԼՂ կապիտուլյացիան, իսկ այսօր ԼՂ չկա, ապա հարցին, թե ի՞նչ էին անում իրենք 3 տարի շարունակ, վերջինս վստահորեն պատասխանեց, թե այն, ինչ արել են, եթե արած չլինեին, վաղուց ԼՂ-ն տրված կլիներ: «Ուժերը չեն բավարարել, հիմա եկել հասել ենք այս օրվան: Մենք ինչ կարողացել ենք, արել ենք»,- արդարացավ պատգամավորը:

Դիտարկմանը, որ երեկ մարդիկ պատրաստ էին վճռական գործողությունների, ինչո՞ւ ինքը հարթակ չբարձրացավ, Սաղաթելյանը շտապեց հիշեցնել իր ներկայության մասին. «Ո՞վ չի եկել, իսկ ո՞վ չի եկել: Ինձ չե՞ք տեսել, ես ասուլիս կհրավիրեմ, ինչ ուզում եք, կասեմ, հիմա հանրահավաքի բեմից լսեք՝ ինչ են ասում»:

Տպել
2925 դիտում

Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորի մահվան մասին

Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է նաև բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքը

Որ փողոցն այսօր կզարդարվի. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են

Միջազգային երաշխիքների ներքո պետք է կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետական բացառիկ ֆունկցիա ունի. Ավանեսյանն այցելել է լաբորատորիա

Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը

Քուչակ-Շենավան ճանապարհին 4 մեքենա է բախվել. կա տուժած

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը

ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը

ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)

Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ

7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային

Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին

Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը

ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին

Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ

Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար

ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին

Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային

Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան

ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները

Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան