«Դու սրիկա ես, կներես», «սրիկան դու ես». Սեյրան Օհանյանի և զոհվածի հոր խոսակցությունը

21/09/2023 schedule13:28

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներից մեկը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրել է կոռուպցիայի համար, ինչին ի պատասխան՝ Օհանյանը նրան անվանել է սրիկա։

«Լայնածավալ կոռուպցիա է եղել ձեր ժամանակ, իմ մայրն անձամբ ձեզ 1994 թվականին փող է տվել, որ ես բանակից ազատվեմ։ Ես դրա մասին իմացել եմ 4 տարի հետո»,- ասել է ծնողը։

Օհանյանը, արձագանքելով, պատասխանել է. «Սուտ ես ասում, ինձ փո՞ղ է տվել, սուտ ես ասում, դու սրիկա ես, կներես։ Ով փողը վերցրել է, ինքը սրիկա է, չի լինի մի անձնավորություն, որ գա ասի՝ ինձ փող է տվել։ Դատի տուր ինձ»։

Այնուհետև զոհված զինծառայողի հայրը, որը ներկայացել է Բագրատ անունով, պատմել է եղելությունը. «Պատերազմին՝ 1994 թվականի մարտի 3-ին, ինձ բերում են Երևան, Կապանի զորամասում ծառայելուց տարել էին Հորադիզ պատերազմի, հետո պատերազմից ինձ բերում են Երևան, ես զարմանում եմ, տղերքն էլ ինձ թարս են նայում։ Մայրս պատմեց, որ ձեզ փող է տվել։ Ով փող է վերցրել, նա է սրիկան, դուք սրիկա եք»։

Օհանյանը, պատասխանելով զոհված զինծառայողի հորը, նկատել է, որ բոլորն էլ սխալներ ունեցել են և գիտակցում են, բայց, ըստ նրա, իր սխալները այնպիսին չեն եղել, որ դրանք ծայրահեղ լինեն։

Ծնողների հարցին՝ ի՞նչ պաշտոն է այդ ժամանակ՝ 1994 թվականին, զբաղեցրել Օհանյանը, վերջինս նշել է, որ եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբի պետը։

Ծնողները արձագանքել են՝ ասելով․ «էլի փողոտ գործ ա»։

Օհանյանը վրդովվել է և մատը թափահարելով՝ պատասխանել․ «Արա, եթե ես փողով մի զինվոր ազատած լինեմ, ես աշխարհի ամենավերջին մարդն եմ»։

Այնուհետև Օհանյանը հայտարարել է, որ ներողություն է խնդրում զոհված զինծառայողի հորը սրիկա անվանելու համար, քանի որ, ըստ նրա, դա արել է հերյուրանքի համար։

Տպել
3651 դիտում

Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը

Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել

Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում

Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով

Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար

ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին

Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում

ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան

Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը

Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը

Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ

Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է

Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել

Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը

Եվրոպայում ձյան աննախադեպ տեղումներ են, երթևեկությունը՝ կաթվածահար, խնդիրներ են ստեղծվել թռիչքուղիներում (լուսանկարներ)

Քանդենք, թող գնան պատմության գիրկը․ Ավինյանը՝ Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է մոտ 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հատուկ սարքերի միջոցով տեղից ստանալու ենք տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում. Ավինյան

Բաքվում նոր բեմադրություն է. դատում են մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված «դիվերսանտ»-ին

Հստակ ժամկետ նշեք՝ մետրոյի նոր վագոնները ե՞րբ են գիծ մտնելու. Ավինյան

Երևանում ծեծի են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին. կա 4 բերման ենթարկված

Նախիջևանում Իրանը նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 11 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ