Երևան
5 °C
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:
Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:
Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։
Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։
Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։
Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:
Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»։
Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը
ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)
Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ
7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային
Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին
Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը
ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին
Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին
Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ
Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար
ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները
Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին
Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան
ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները
Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
Եթե վերականգնվեն բռնագաղթած հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան. Գաբրիելյան
Կա՞ հանդիպելու համաձայնություն Հայաստանի և Ադրբեջան առաջնորդների մակարդակով․ պարզաբանում է Սիմոնյանը
Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը․ Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանն ու Կորեայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցեր
Մենք խաղաղության մեջ ուզո՞ւմ ենք ապրել, թե՞ ձև անենք, որ ապրում ենք․ Սիմոնյանը՝ անկլավների վերադարձի մասին
Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության և վստահության ամրապնդմանը. Բուրչուլաձե
ԿԽՄԿ ներկայացուցիչներն անհատական հանդիպումներ են ունեցել ԼՂ նախկին ղեկավարների հետ
Էսկալացիայի հնարավորություն մշտապես տեսնում ենք, ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում խաղաղության շուրջ հանդիպումները․ Սիմոնյան
Երևանում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենայի
ՀՀ նախագահի աշխատակազմից մեկնաբանել են «գերթանկարժեք» «զրահապատ» մեքենա ձեռք բերելու մասին տեղեկությունը
Ակնհայտ է դրական ազդեցությունը, որ ատեստավորման գործընթացը թողել է ԶՈՒ պատրաստականության բարձրացման վրա. Պապիկյան
© 2023 Հայկական ժամանակ