Երևան
-3 °C
Դողանք ու փայփայենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և ազատությունը։ Այսօր, առավել, քան երբևէ, վտանգված են այդ արժեքները, ասել է թե մեր կյանքն ու գոյությունը իբրև քաղաքացի, ազգ, պետություն։ Մնացածը ածանցյալ է, մշտապես ուղղելու, բարելավելու, վերականգնելու հնարավորությամբ։
Երբեք այսքան չեմ կարևորել յուրաքանչյուր քաղաքացու ճիշտ ու աներեր դիրքորոշումը, երբեք այսքան իմաստնացած չեմ համարել մեր հասարակությանն իր գերակշիռ մեծամասնությամբ, ով որերորդ անգամ մերժեց սադրանքների, ցնցումների, սահմանադրական կարգը խախտելու կոչերի հեղինակներին։ Իշխանության հանդեպ հիասթափությունը և ատելությունը չպետք է հայրենակործան և ազգակործան ուժ դառնան, յուրաքանչյուր իշխանություն անցողիկ ու ժամանակավոր է։
Չպետք է ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների գործիք դառնալ և կուլ տալ հրահրվող պատերազմի խայծը։ Խորին գնահատանքս մեր հասուն և զգայուն հասարակությանը՝ ներքին խառնաշփոթին ու ցնցումներին մասնակից չդառնալու համար։
Ինչ շտապողականություն և ջանքեր են դրսևորվում հայտնի ուժերի ու 5-րդ շարասյան կողմից՝ առաջ մղելու լավրովյան պլանը, թեկուզ և երկիրը ցնցելու, արյուն հեղելու գնով։ Ահավոր շտապում է նաև Ալիևը, քանզի գնալով ահագնանում են միջազգային ճնշումները (միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, Բաքվի բռնակալի դատապարտում և սանկցիաների կիրառում), ահավոր շտապում է 5-րդ շարասյունը Մոսկվայի ցուցումով ռուսամետ ուժերին փողոց հանելու համառ ջանքերով, քանզի ՀՀ-ին արևմտյան աջակցությամբ սպառվում է իրենց պիտանելիության ժամկետը և սպասվում է խստագույն պատիժ ռուսական բռնակալի շահերը սպասարկելու, հայրենիքի դավաճանության համար։
Հասարակության ու իշխանության փոխըմբռնման, ահռելի կամքի, սառնասրտության դրսևորման շնորհիվ առայժմ հնարավոր չեղավ մեզ ներքաշել պատերազմի մեջ։
Սխալ է և վտանգավոր այն մտայնությունը, թե փոքր-ինչ դադար տանք, մեր քայլերը ավելի չկատաղեցնեն ՌԴ իշխանությանը։ Ճիշտ հակառակը, դեպի քաղաքակիրթ աշխարհ մեր շրջադարձն անվերադարձ ապահովող քայլերի արագությամբ, արևմտյան և ժողովրդավարական արժեքներից չհրաժարվելու հաստատակամությամբ կարող ենք ապահովել քաղաքակիրթ աշխարհի կոնսոլիդացիան և ավելի շոշափելի աջակցությունը մեր ազգային-պետական հիմնախնդիրների լուծման ու նաև Արցախի պահպանման հարցում։ Այլ ոչ թե պատերազմի մեջ ներքաշվելով ու ռուս-թուրք-ադրբեջանական հարթակներում դիվանագիտական քննարկումների մեջ մտնելով։
Ճիշտ ժամանակն է և տեղը (ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում արտահերթ քննարկման ժամանակ) իրերն իրենց անուններով կոչել և կտրուկ հրաժարվել ՌԴ միջնորդությունից կամ ռուսական կողմի մասնակցությամբ բանակցային որևէ գործընթացից, քանի որ վաղուց ի վեր Ռուսաստանը վերածվել է հակամարտող կողմի, դարձել ադրբեջանական ագրեսիայի սանձազերծողն ու հովանավորը։
Լավրովի պլանը ՀՀ պետականության և ինքնիշխանության ոչնչացման ծրագիրն է։
Մերժեցի՞նք Սերժին։ Ոչ, կարծում եմ, հենց իշխանության կողմից ամենապարարտ հողը ստեղծվեց հետհեղափոխական Հայաստանում 5-րդ շարասյան բուռն ծավալման համար։ Դրսևորվեց ամենամեղմ ու ձևական, հաճախ էլ անպատիժ վերաբերմունքը շարասյան պարագլուխների նկատմամբ, դեռ ավելին՝ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ կան նաև այսօրվա կառավարության կաբինետներում։
Մերժենք տգիտությունը, անհասկացողությունն ու անկրթությունը, որոնք ևս անկախ պետականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ են։ Տարբեր ոլորտներում խայտառակ և անհամապատասխան կադրերի առկայությունը (ինչին կանդրադառնամ հետագայում), հավատացե՛ք, իշխանություններից վերջնականապես հիասթափվելու, ընտրական գործընթացները մերժելու, 5-րդ շարասյան ազդեցության տակ հայտնվելու գործոններ են։
Մաքրվեք, ինքնամաքրվեք, որպեսզի կարողանաք ձեր շրջապատն ու հայրենիքն էլ մաքրել։ Մաքրվեք հոգեպես, բարոյապես, գաղափարապես, ֆիզիկապես...
Արևմտյան քաղաքակրթության ակունքներում ազդեցիկ դերակատարում ունեցած հայությունը արժանի է հզոր և կայացած պետականություն ունենալու, հավերժ իր ինքնիշխանությունը պահպանելու։ Ռուս-թուրք-ադրբեջանական տիրապետությունը հնարավոր է հաղթահարել հզոր գիտելիքով, կրթությամբ, մշակույթով և քաղաքակիրթ աշխարհի հետ սերտ համագործակցությամբ։
Վահան Վարդապետյան
Բժիշկ, հասարակական գործիչ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ
Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան
Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար
Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը
Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել
ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները
Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում
Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում
Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը
Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ
Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը
Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան
4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով
Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել
Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է
Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին
«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով
Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները
20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան
«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին
էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ
Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին
ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
© 2023 Հայկական ժամանակ