Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 անձ (տեսանյութ)

21/09/2023 schedule15:59

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը)։

Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

«Քննչական, վարութային մեծածավալ գործողություններ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համագործակցությամբ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու նշված զանգվածային անկարգությունների բոլոր հանգամանքները։

Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։

Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։

Զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։

Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։

Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։

Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր։
Ստացվել և ուսումնասիրվել են տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արձանագրվել և անհատականացվել են ինչպես զանգվածային անկարգություններին մասնակցող կոնկրետ անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները, այնպես էլ՝ ոստիկանական պատնեշի ուղղությամբ հարձակումից առաջ և դրա ընթացքում հավաքի կոնկրետ մասնակիցների կողմից բռնություններ, զանգվածային անկարգություններ իրականացնելուն ուղղված կոչեր հնչեցնելը։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Տպել
479 դիտում

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը

Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել

Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում

Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով

Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար

ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին

Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում

ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան

Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը

Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը

Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ

Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է

Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել

Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը

Եվրոպայում ձյան աննախադեպ տեղումներ են, երթևեկությունը՝ կաթվածահար, խնդիրներ են ստեղծվել թռիչքուղիներում (լուսանկարներ)

Քանդենք, թող գնան պատմության գիրկը․ Ավինյանը՝ Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է մոտ 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հատուկ սարքերի միջոցով տեղից ստանալու ենք տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում. Ավինյան

Բաքվում նոր բեմադրություն է. դատում են մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված «դիվերսանտ»-ին

Հստակ ժամկետ նշեք՝ մետրոյի նոր վագոնները ե՞րբ են գիծ մտնելու. Ավինյան

Երևանում ծեծի են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին. կա 4 բերման ենթարկված

Նախիջևանում Իրանը նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի