Երևան
9 °C
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների սպանության լուրին և այդ ֆոնին ընդգծել, որ մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է հարաբերվել Ռուսաստանի հետ, որը, ըստ անհրաժեշտության, կարող է առեւտուր անել անգամ իր զինվորների կյանքի վրա:
«Ալիեւը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մեքենան գնդակոծելու համար, որի հետեւանքով զոհվել էին խաղաղապահներ: Ներողություն է խնդրել եւ հայտնել նրանց ընտանիքներին փոխհատուցելու պատրաստակամություն:
Եվ, բնականաբար, նրա ներողությունը կընդունվի՝ փոխհատուցման հետ մեկտեղ: Եվ կարելի է չկասկածել, որ շատ ավելի մեծ փոխհհատուցում կստանա ռուսական Պուտինը եւ նրա գլխավորած վերնախավը, քան զոհերի ընտանիքները:
Սա է ժամանակակից Ռուսաստանի դեմքը եւ բնույթը, ու սա բոլորովին նորություն չէ: Ժամանակակից Ռուսաստանի մեծապետական քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ սեփական զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է:
Ընդ որում, նկատենք մի տարօրինակ հանգամանք: 44-օրյայի հրադադարից մի քանի ժամ առաջ խոցվեց ռուսական ուղղաթիռը Երասխում՝ Նախիջեւանից: Դարձյալ ներողություն եւ փոխհատուցելու պատրաստակամություն, եւ իբր՝ քննություն:
Արցախի դեմ նոր ագրեսիա, եւ այս անգամ ռուսական ոչ թե ուղղաթիռի, այլ մեքենայի գնդակոծում ու զոհեր, դարձյալ ներողություն ու փոխհատուցցում:
Ինչ կա այդ ամենի տակ, կամ կարող է լինել, եւ կա՞ որեւէ «օրինաչափություն», կարող ենք միայն ենթադրել:
Ամբողջ հարցն այն է, որ մենք այս Ռուսաստանի հետ գործ ունենք եւ չենք կարող չունենալ, որովհետեւ, դժբախտաբար, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մենք չենք որոշում՝ գործ ունենա՞լ, թե՞ ոչ: Եվ, հետեւաբար, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է հարաբերվել այդ Ռուսաստանի հետ, որը, ըստ անհրաժեշտության, կարող է առեւտուր անել անգամ իր զինվորների կյանքի վրա:
Մեր անվտանգության խնդիրը հրամայական է դարձնում այդպիսի Ռուսաստանի հետ գործ ունենալու համարժեք մեխանիզմն ու սխեմաները գտնելը, եթե, իհարկե, մեր գործը «Ֆեյսբուք»-ում նստած կամ կանգնած՝ Ռուսաստանին գրողի ծոցն ուղարկելով, իսկ չուղարկողներին էլ գործակալ հռչակելով հերոսանալը չէ, ազատ լինելով իրական կյանքի համար պատասխանատվությունից»,- գրել է նա:
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն
Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
77-ամյա Շերը կանանց խորհուրդ է տվել մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը
Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք
«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)
Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան
Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել
Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում
Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը
«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան
Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է
Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին
Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում
Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ
ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով
Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար
ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին
Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում
ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան
Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը
Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը
Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից
Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ
Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է
Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել
Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը
Եվրոպայում ձյան աննախադեպ տեղումներ են, երթևեկությունը՝ կաթվածահար, խնդիրներ են ստեղծվել թռիչքուղիներում (լուսանկարներ)
Քանդենք, թող գնան պատմության գիրկը․ Ավինյանը՝ Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի մասին
ՊԵԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է մոտ 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
© 2023 Հայկական ժամանակ