Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

21/09/2023 schedule18:07

32 տարի առաջ այս օրը Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը՝ վերականգնելով դարեր առաջ կորսված պետականությունը, որպես ուղենիշ ընդունելով սակավակյաց Առաջին Հանրապետությունում ձևավորված ժողովրդավարական կառավարման ավանդույթները:

Մենք կատարել ենք այդ ընտրությունը գիտակցված և հանձն ենք առել կառուցել անկախ, ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն բոլորիս և յուրաքանչյուրիս համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ շարունակելով.

«Անկախության երեսուներկու տարիները եղել են Հայաստանի Հանրապետության կայացման, հաղթանակների և պարտությունների, բազում փորձությունների և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների տարիներ: Անցած տասնամյակների ընթացքում են ձևավորվել Հայոց պետականության ինստիտուտները, կերտվել է հայ զինվորի, հրամանատարի, մանկավարժի, շինարարի, սպորտսմենի, բայց, նախևառաջ, ՀՀ քաղաքացու կերպարը:

Սիրելի հայրենակիցներ,

Պետականությունը զգայուն և նուրբ մատերիա է, որը պետք է փայփայել ամեն օր, ամեն ժամ, հատկապես այսօր, այս փոթորկող աշխարհում, որում, կարծես թե, մոռացության են մատնվել ոչ միայն միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները, այլև ամենահասարակ և ամենհասկանալի համամարդկային արժեքները: Բայցև այս աշխարհաքաղաքական մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ունակությամբ է որոշվում պետության կենսունակությունը:

Երկրի համար ամենածանր պահերին քաղաքացիների զգոնությունը, սառնասրտությունը, համախմբվածությունը, հանդուրժողականությունը և կամքն են լինում այն կարևորագույն հենասյուները, որոնք թույլ են տալիս հաղթահարել երկրի առջև ծառացած ամենածանր մարտահրավերները և վեր հառնել ամենավիթխարի փորձություններից` ավելի թրծված և ավելի հզոր:

Հասկանում եմ զգայական առումով ինչքան դժվար է այս տարի դիմավորել անկախության օրը, կիսում եմ և՜ վիշտը և՜ անհանգստությունները:

Մշտապես հպարտացել եմ դժվարին օրերին հայ ժողովրդի կողմից տոկունություն, խոհեմության, ողջախոհություն և միասնություն դրսևորելու աննկարագրելի և, հիրավի, բացառիկ ունակությամբ:

Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ:

Հստակ գիտակցում եմ, որ Հայոց անկախ պետականության առկայությունը ոսկոր է դարձել շատերի բերաններում, որոնք փորձելու են բոլոր եղանակներով ոչնչացնել այն ժամանակակից աշխարհաքաղաքական քարտեզից, սակայն համոզված եմ, որ այդ փորձերն ապարդյուն կմնան, քանզի Հայաստանի Հանրապետությունում կայացել է անկախության սերունդը, որը նոր արժեք, ներուժ և բովանդակություն է հաղորդել Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը։

Կեցցե՜ Հայաստանը»։

Տպել
623 դիտում

2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օպերատիվ խորհրդակցություն է կայացել

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

77-ամյա Շերը կանանց խորհուրդ է տվել մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը

Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել

Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում

Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով

Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար

ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին

Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում

ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան

Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը

Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը

Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ

Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է

Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել

Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը