Երևան
2 °C
«Եվրոպական միությունը ուշադիր հետևում էր վերջին զարգացումներին։ Թույլ տվեք սկսել խոսքս՝ ամբողջական համերաշխություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ծանր դժվարությունների ժամանակաշրջանի են բախվել»։
Այսպես սկսեց երեկ իր խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ելույթը ներկայացնում ենք ստորև․
«Ամիսներ շարունակ Լաչինի փակման պատճառով նրանք մեկուսացման մեջ են գտնվել, ունեցել են սննդի և դեղորայքի պակաս, նրանց տեղաշարժման ազատությունը խախտվել է, և նրանք նաև բախվել են գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բազմաթիվ խափանումների։
Ադրբեջանն ամբողջական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հարցում։
Եվրոպական միությունը պարբերաբար հստակ հայտարարել է, որ հակամարտությունների լուծման նպատակով ուժի կիրառումը անընդունելի է։ Այդ պատճառով Եվրոպական միությունը մի քանի անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը, սգում ենք այս սրման հետևանքով մարդկանց մահը։ Մենք ի գիտություն ենք ընդունում հրադադարի մասին հայտարարությունը և հույս ունենք, որ ռազմական գործողությունների և բռնության բոլոր ձևերի դադարեցումը կպահպանվի։
Տեղի բնակչությունը հիմա ավելի, քան երբեք հումանիտար օգնության կարիք ունի։ Բացի այդ, նրանց անհրաժեշտ են իրավունքների և անվտանգության սկզբունքների պահպանման կայուն երաշխիքներ։
Մենք Ադրբեջանին խնդրում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Առաջինը, բնակչության համար անխոչընդոտ հումանիտար հասանելիություն ապահովել, այդ թվում՝ նաև Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով։
Եվրամիությունը և դրա անդամ երկրները պատրաստակամ են անհետաձգելի հումանիտար օգնություն տրամադրել։ Այսօր Եվրախորհուրդը հայտարարել է կարիքավորներին օգնելու համար նախատեսված հումանիտար օգնության առաջին փաթեթի մասին։
Երկրորդը, անհրաժեշտ է ամբողջական և թափանցիկ դիալոգ սկսել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Ի գիտություն ենք ընդունում այսօր տեղի ունեցած հանդիպումը։
Հստակ շեշտում եմ, որ Եվրամիությունը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս բոլոր գործող կողմերը պետք է նույն կերպ վարվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանին հստակ ընդգծել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը և համաձայնել երկու երկրների միջև դելիմիտացիային՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ոգուն և տառին համապատասխան։
Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման կոչ է անում բոլոր հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։ Մենք վճռական ենք՝ շարունակելու նպաստել այս երկրների միջև երկխոսությանը՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանում ապրող բոլոր բնակիչների»։
Որ փողոցն այսօր կզարդարվի. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են
Միջազգային երաշխիքների ներքո պետք է կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետական բացառիկ ֆունկցիա ունի. Ավանեսյանն այցելել է լաբորատորիա
Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է
Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը
Քուչակ-Շենավան ճանապարհին 4 մեքենա է բախվել. կա տուժած
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը
ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները
Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը
ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)
Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ
7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային
Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին
Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը
ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին
Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին
Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ
Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար
ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները
Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին
Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան
ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները
Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
© 2023 Հայկական ժամանակ