Երևան
2 °C
Ավազակություն՝ Երևանում. հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր. նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ մեկ քաղաքացուց հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝ թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:
Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավազակությունը) 3-րդ, 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հրազեն հափշտակել) և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել է տուժող:
Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշոնով գլխարկներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետական բացառիկ ֆունկցիա ունի. Ավանեսյանն այցելել է լաբորատորիա
Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է
Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը
Քուչակ-Շենավան ճանապարհին 4 մեքենա է բախվել. կա տուժած
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը
ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները
Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը
ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)
Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ
7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային
Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին
Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը
ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին
Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին
Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ
Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար
ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները
Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին
Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան
ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները
Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռայմունդաս Լոպատային
Եթե վերականգնվեն բռնագաղթած հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան. Գաբրիելյան
Կա՞ հանդիպելու համաձայնություն Հայաստանի և Ադրբեջան առաջնորդների մակարդակով․ պարզաբանում է Սիմոնյանը
Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը․ Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանն ու Կորեայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցեր
© 2023 Հայկական ժամանակ