ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին

22/09/2023 schedule22:45

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սկսված տեղեկատվական հիբրիդային պատերազմը նոր չէ, այն ծրագրված առաջ է ընթանում դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է հստակ որոշում, այն է՝ Հայաստանն անկախություն ու ազատություն չի կարող ունենալ։

«44-օրյա պատերազմից հետո էլ, որը կրկին կազմակերպել էր ՌԴ-ն, և որից կրկին տուժեց արցախահայությունը, Ռուսաստանը փորձեց նոյեմբերի 9-ին ռևանշիստների միջոցով հեղաշրջում անել, բայց դա իրականացնողներին չհաջողվեց ՀՀ-ն ՌԴ-ի ոտքերի տակ հանձնել։ Հիմա ռուսական կողմը նորից դիմում է տարբեր միջոցների՝ Ադրբեջանի միջոցով ՀՀ-ի դեմ պատերազմ հրահրելով, Արցախում հեղաշրջում ու կոտորած անելով, ղարաբաղյան կլանին իշխանության բերելով, Արցախը հանձնելով։ Արցախի նոր իշխանությունները այս բոլոր ծրագրերի մասին տեղյակ էին, որ երբ Ադրբեջանը հարձակվի, իրենք երկու օրում ստորագրեն կապիտուլյացիայի նոր թուղթը։ Բայց տեսան, որ այդքան բան անելուց հետո ՀՀ-ում հեղաշրջում չկա, ՀՀ-ն կա, որոշեցին անցնել հիբրիդային գրոհի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Քաղաքագետի նկատառմամբ՝ Ռուսաստանի կազմակերպած հոգեբանական տեռորը սկսվեց՝ առաջին հերթին ամեն ինչում Հայաստանին մեղադրելով․ «Հայտարարեց, թե ճանաչեցիք ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, հակառուս տրամադրություններ ունեք, արևմուտքի հետ եք համագործակցում։ Հետո կազմակերպեց Արցախում սպանդը, կապիտուլյացիա ստիպեց։ Հիմա, եթե այս սկսածը չհաջողի ՌԴ-ն (այստեղ ունի ռազմաբազաներ, որի հետ կապված ես զգուշացնում եմ՝ մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր), եթե Ադրբեջանը հարձակվի Մեղրիի ուղղությամբ, ռուսական զորախումբը կփակի Գորիսի ճանապարհը, ու մենք չենք կարողանա օգնության հասնել։ Դրա համար ՌԴ կայանները պետության խիստ վերահսկողության տակ պետք է լինեն»։

Բացի դրանից՝ ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա, ասում է Սուքիասյանը։ Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է արգելել կամ ժամանակավորապես սահմանափակել ՌԴ լրատվամիջոցների հեռարձակումը ՀՀ-ի եթերներով կամ ցանցերով, հայկական ազգանունով, բայց ոչ հայամետ խոսքեր հնչեցրած անձանց դեմ քրեական վարույթներ հարուցելով։ ՀՀ օրենսդրությունը պետք է աշխատի արժանապատվորեն։

«Հայաստանն արդեն գնում է դիվանագիտական և դաշնակցային հարաբերությունների խզման ճանապարհով, այսինքն՝ դրանք արդեն խզվել են, մնացել են միայն ֆորմալ ձևերը։ ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը։ Այստեղ դա աճեցրել է ու ձևավորել հակապետական հանրություն, որը կապ չունի մեր ժողովրդի հետ։ ՌԴ-ն, օրինակ, երեկ ՄԱԿ ԱԽ նիստում Ստեփանակերտը անվանեց Խանքենդի, իսկ այստեղ այդ զանգվածը պետություն չունենալու դեմ է պայքարում։ Մեր իշխանության հստակ քայլերը պետք է լինեն ցանկացած հեղաշրջման կոչով հանդես եկողի ձերբակալություն, կալանավորում։ Որևէ տեղաշարժի դեպքում պետք է հավաքեն նրանց։ Եթե իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին ու չհավաքեցին ՀՀ-ից ռուսական ԱԱԾ-ն, գուցե ՌԴ-ին հաջողվի հասնել հեղաշրջման»,- մտահոգություն է հայտնում նա:

Տպել
5960 դիտում

Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները

Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում

Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք

Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է

ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»

Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան

Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը

16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը

Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ

Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում

«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում

Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը

Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)

Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ

Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել

Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ

ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)

Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ

Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին

Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով

Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան