Երևան
3 °C
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 000 բնակիչներ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի։
Նախարարը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների զանգվածային խախտումները սկսել են դեռևս այն պահից, երբ Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինն ամիս տևող շրջափակումը՝ փակելով Լաչինի միջանցքը և թույլ չտալով հումանիտար բեռների մուտքը, մարդկանց ազատ տեղաշարժը։
Նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն ու միջազգային գործընկերները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և այլ ոճրագործությունները։ Խոսելով իրավապահ մարմիններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման մասին՝ նախարարը հայտնել է, որ ՆԳ նախարարությունն իր մանդատի շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացրել և շարունակում է իրականացնել ծավալուն բարեփոխումներ։
Նա կարևորել է Կոմիտեի պատվիրակության այցը նախարարություն և ձերբակալվածների պահման մի շարք վայրեր՝ արձանագրելով, որ դա հնարավորություն է ընձեռում Նախարարությանը վերագնահատելու իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունավետությունը ու ապահովելու կոնվենցիոն պարտավորությունների կատարումը։
Թերեսե Մարիա Րիտտերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ցավակցություններ է հայտնել վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհերի կապակցությամբ և վստահեցրել Նախարարին, որ ԽԿԿ-ն իր մանդատի շրջանակներում ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։
Խոսելով ազատությունից զրկվածների պահման վայրեր այցերի մասին՝ Րիտտերը ներկայացրել է պատվիրակության նախնական նկատառումները։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը և արձանագրել, որ ՀՀ-ն զգալի դրական առաջընթաց է գրանցել նախորդ՝ 2019 թվականի այցից հետո։
Որպես հիմնարար փոփոխություններ կրած հարցեր՝ պատվիրակությունն առանձնացրել է ոլորտային իրավական հիմքերի որակական փոփոխությունը, ձերբակալվածների համար պարտադիր բժշկական զննության անցկացումը, ոստիկանության բաժինների մուտքերի/ելքերի տեսանկարահանումը, հարցաքննությունների պարտադիր տեսաձայնագրառումը, պարեկային ծառայողների համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայության պարտադիր պահանջը։
Պատվիրակությունը հատկապես մեծ առաջընթաց է համարում նախկինում տարածված «ոչ պաշտոնական զրույցի» շրջանակներում անձանց բաժանմունքներ հրավիրելու համակարգային պրակտիկայի բացառումը։ Իր ելույթում Թերեսե Մարիա Րիտտերը անդրադարձել է նաև ԽԿԿ-ի համար դեռևս խնդրահարույց կետերին։ Նախարարը վստահեցրել է, որ ԽԿԿ այցելությունների արդյունքում կազմված զեկույցը ևս հանդիսանալու է կարևոր ուղեցույց` արձանագրված դեռևս չլուծված խնդիրները հաղթահարելու և ձերբակալված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում էր, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկել է նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։
Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները
Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում
Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք
Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է
ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»
Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան
Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին
«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը
Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ
Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին
Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում
«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում
Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը
Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)
Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը
Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ
Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ
ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)
Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ
Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին
Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով
Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան
© 2023 Հայկական ժամանակ