Քննարկվել են ուսուցիչների առաջարկները, դրանց զգալի մասն ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող. Ժաննա Անդրեասյան

23/09/2023 schedule10:14

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել ուսուցիչների կողմից ստացված առաջարկների և դիտարկումների վերաբերյալ և տեղեկացրել է առաջիկա անելիքի մասին:

«Սիրելի ուսուցիչներ,

այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։

Բայց քանի որ նախորդ գրառմամբ խոստացել էի, որ կգրեմ ուսուցիչների առաջարկների քննարկման արդյունքների մասին, ուզում եմ տեղեկացնել, որ քննարկել ենք առաջարկները և դրանց մի զգալի մաս ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող։

Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ, նաև կարգերի փոփոխություններ կիրականացնենք։
Այս օրերին շատ քննարկված թեմատիկ պլանների և դասի պլանի մասով նշեմ, որ արդեն տեխնիկական լուծում ենք մշակում, որ պատրաստ կլինի առաջիկայում։

Տեղեկատվական հարթակում կտեղադրվեն թեմատիկ պլանների նմուշները, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ-ի կողմից։ Ընդ որում, թեմատիկ պլաններից հանելու ենք դասի պլանների հատվածը, որպեսզի կրկնակի աշխատանք չպահանջվի։

Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն՝ ինքնաշխատ ընտրել և ներբեռնել գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության իր փոփոխությունները անելով՝ օրինակ ժամաքանակը փոխելով կամ կկարողանա ընտրել սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը։

Ընդ որում, նախատեսում ենք հանել թղթային տարբերակի ստորագրությունների պահանջը, հաստատումները կարվեն հենց հարթակում, լրացուցիչ թղթային որևէ բան չի պահանջվի։ Ինչ վերաբերում է դասի պլաններին, ապա եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։

Այս փոփոխությունները ընթացքում են, նաև ԿՏԱԿ-ի մասնագետները կապի մեջ կլինեն արդեն իսկ հարթակում տվյալները լրացնող ուսուցիչների և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումները անելու համար։

Այս տարի կպահպանենք զուգահեռ տարբերակները, այսինքն, ովքեր սկանավորված կցել են կամ լրացրել են, լրացուցիչ աշխատանք անելու կարիք չեն ունենա։

Մյուս առաջարկները նույնպես քննարկել ենք, ինչպես օրինակ՝ տարակարգի փաթեթը թեթևացնելու, որը պլանավորվում է և այլ հարցերով։

Ինչպես նշեցի, այդ բոլոր առաջարկներով մանրամասն գրությունը կուղարկվի եկող շաբաթ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկների համար, դրանք իրոք շատ կարևոր էին։

Այսօր նաև կամավոր ատեստավորման առաջին օրն է այս տարի դիմած ուսուցիչների համար։ Բոլոր մասնակցող ուսուցիչներին մաղթում եմ հաջողություն»,- ասված է գրառման մեջ:

Տպել
5756 դիտում

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը

Բախվել են թեթև մարդատարն ու տրակտորը. կա 5 տուժած

Հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում

Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից. Մարուքյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար

Արծվիկ Մինասյանի «ցուցմունք»-ը՝ նախկին իշխանությունների դեմ

Լիբանանի Խորհրդարանի նախագահի հետ զրույցում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին

Թաքստոցներ սանհանգույցներում, հագուստների մեջ, առաստաղների և լվացարանների տակ. ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում

4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից

Ողբերգական դեպք Առինջում. տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Տուրք չտալ ճնշումներին և վաղը չդառնալ վահան՝ բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչողների համար. Ալավերդու ՔՊ խմբակցություն

7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան

Կասեցվել է Շնողի հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում. ԱԳ նախարար

«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում է հրդեհաշիջումը. ԱԹՍ-ով իրականացվում է օդային հետախուզում

Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելը բարդացնում է իր վիճակը. Պապոյանը՝ անվստահություն հայտնելու գործընթացի մասին

Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում և Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր

Դատապարտում ենք Ադրբեջանի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու գործողությունները. ԱԳՆ

Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն

Աժ խորհուրդը հստակեցրել է վաղվա նիստի օրակարգը. նախագծում 36 հարց կա

Ուզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ. ԱՄԻՕ բանկի առաջարկը

Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ ընդգծելով տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան

2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Լարսը բաց է բոլոր մեքենաների, այդ թվում՝ արագ փչացող գյուղնշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան