Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ

25/09/2023 schedule11:25

Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։

Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մյուսներին՝ տարաբնույթ այլ առերևույթ հանցագործություններ կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։

Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցագործության դեպքերի վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաքննությունը շարունակվում է։ Դրանց շրջանակներում շարունակվում են զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց հանցավոր արարքների անհատականացման, վերջիններիս ինքնությունները պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու գործողությունները։

ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ զանգվածային հավաքների անցկացումը պետք է համապատասխանի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին։ Նշված օրենքի համաձայն՝ արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության և դրանց քարոզի նպատակներով։ Իսկ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, կատարել կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն։

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանվում է, որ հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով, կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով, կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Տպել
412 դիտում

ԱԺ պատգամավորը կգործուղվի Նյու Յորք. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում

Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը

Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ

Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել

Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը

Կոլումբիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Հունաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին. Միրզոյանը հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

20 ոստիկան Իտալիայում վերապատրաստում կանցնի. ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ

Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է

Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան

2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով. վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. հաշվետվությունը

Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին

Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը սադրանք է. Էրդողան

ԼՂ-ից բռնի տեղահանվածը որ դեպքերում և ուր կարող է դիմել մայրության, նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար

Առաջիկա շաբաթ օրերը Երևանի անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքային կլինեն. կսպասարկվեն ԼՂ-ից տեղահանված անձինք

Լեոնիդ Ագուտինը շտապ հոսպիտալացվել է

Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Էկոնոմիկայի նախարարությունը, ՍԱՏՄ-ն ու Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին

Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է

Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան

Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը

ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ

Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել

Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին