Երևան
3 °C
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը:
Այս մասին հայտնում է նախարարությունը:
Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ըստ այդմ, ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ:
Առաջարկվել է նաև միջազգային համապատասխան կառույցներին (գործընկեր բուհեր, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միջազգային միջպետական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ուսանողական ասոցիացիաներ և այլն) Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամադրել օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվություն՝ մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության առումով միջազգային իրազեկվածության բարձրացման և դրանով իսկ հնարավոր սպառնալիքների կանխարգելման համար:
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։
«Գիտակցում ենք, որ ուսանողության ջանքերը շատ կարևոր են ու այդ օգնությունն էական կլինի: Բուհերն արդեն արձագանքել են նախարարության շրջաբերական նամակին: Բուհերում հավաքագրվում են ուսանողներ և փորձելու են մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշգրտելով անհրաժեշտ աջակցության և կամավորական աշխատանքների շրջանակը, որոնք տարատեսակ բնույթի են: Տեղում արդեն յուրաքանչյուր կամավորի համար աշխատանքները կվերաբաշխվեն, և դրանք համակարգված կընթանան»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ դեռ երեկվանից Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում որպես կամավոր ներգրավվել են Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ: Նրանք պետական մարմիների հետ՝ Կարմիր խաչի աջակցությամբ, իրականացնում են որոշակի աշխատանքներ՝ հիմնականում գույքագրելով մարդկանց կարիքները և կատարելով տվյալների մուտքագրում:
Նախարարության հորդորին միացել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր մասնագիտական գործունեության հիմնական գերակա ուղղությունների շրջանակում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տարհանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրեր և ծառայություններ:
ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանի խոսքով՝ ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն:
«Ուսանողները նախևառաջ կկատարեն հանրօգուտ, այսինքն իրավիճակից բխող աշխատանքներ, որոնք կուղղորդվեն կազմակերպիչների և պատկան մարմինների կողմից: Կարող են իրականացնել նաև ուսումնական գործընթաց, դասապատրաստումներ, ինչպես նաև որոշակի արտադպրոցական ժամանցի կազմակերպում դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ուսանողների հետ իրականացվել են վերապատրաստման աշխատանքներ, որոնք միտված են եղել իրազեկելու և ուղղորդելու, թե ինչ աշխատանքներ իրենք կարող են կատարել բռնի տեղահանված մեր հայրենակիցների, երեխաների ու նրանց ընտանիքների հետ: Ուսանողները նաև կարող են հոգեբանական, ոչ խորը մասնագիտական ծառայություններ մատուցել՝ մեթոդիկաների, խաղերի, թրեյնինգների տեսքով»,- ասում է Հակոբ Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ:
«Շատ կարևոր ուղղություն ենք համարում նաև մասնագիտական կարիքի գնահատումը հոգեբանական աջակցության տեսանկյունից: Մեր այն աշխատակիցները, որոնք փորձ ունեն աշխատելու արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության պայմաններում՝ վիրավորների, հաշմանդամների հետ, ըստ կարիքի կգործուղվեն հենց այդ թիրախային խմբերի հետ աշխատելու»,- նշում է Հակոբ Թադևոսյանը:
Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Մասնավորապես, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։
Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Աշխատելու են առանձին խմբեր, որոնք կզբաղվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։
Կամավորների հավաքագրման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններով են հանդես եկել նաև բարձրագույն ուսումնական մյուս հաստատությունները ևս:
Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները
Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում
Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք
Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է
ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»
Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան
Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին
«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը
Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ
Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին
Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում
«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում
Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը
Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)
Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը
Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ
Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ
ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)
Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ
Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին
Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով
Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան
© 2023 Հայկական ժամանակ