Երևան
11 °C
Քաղաքագետ Էդգար Առաքելյանն այն համոզմանն է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, գործողություններ են ՀՀ պետականության դեմ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության՝ վերջին օրերին նախաձեռնած հանրահավաքներին և անհնազանդության ակցիաներին:
«Վարչապետի հայտարարության շեշտադրումը շատ ճիշտ էր, որ մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց հրապարակային հայտարարություններում կասկածի տակ են դրել ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, ովքեր Հայաստանը երազում են Թաթարստանի կարգավիճակով՝ Ռոբերտ Քոչարյանը և Ռուբեն Վարդանյանը, այսօր գլխավորում են այս ակցիաները»,- նկատում է նա:
Ըստ Առաքելյանի՝ իսկ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, նույնպես ուղղված է Հայաստանի դեմ:
«Անհայտ է, որ, սկսած 2020 թվականից, այս քաղաքական խումբը փորձում է արցախյան հարցն օգտագործել, Հայաստան եկած արցախցիների էմոցիաներն օգտագործել, որ մարդկանց դուրս բերեն փողոց: Բայց ես չեմ կարծում, որ կկարողանան հանրային մեծ աջակցություն ապահովել, քանի որ մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում: Մարդիկ հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Ռուբեն Վարդանյանը կոնկրետ նախագծով եկել են Հայաստան: Ինչպես նմանատիպ լոզունգներով գնացին, Արցախում հեղաշրջում իրականացրին և ընդամենը 10 օր հետո Եվլախում հանձնեցին Արցախը, նույն տրամաբանությամբ ուզում են գալ Հայաստանում իշխանության, և համոզված եմ, որ անմիջապես հաջորդ օրը միգուցե ոչ Եվլախում, բայց Գյանջայում հաստատ հանձնեն Հայաստանը»,- ասում է քաղաքագետն ու մանրամասնում, թե ինչպես են վերջիններս պատրաստվում դա անել.
«Կտան Մեղրիի միջանցքը, դա կբարդեն ներկայիս իշխանությունների վրա, իսկ Հայաստանի մնացած մասը, ինչպես Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում ասել է՝ «Պետք է հլա տեսնենք՝ Հայաստանը ռեսուրսներ ունի՞ անկախ և ինքնիշխան մնալու», կհայտարարեն, որ Հայաստանը ի վիճակի չէ և չի կարող ինքնիշխան լինել և որոշում կկայացնեն երկիրը դարձնել ՌԴ ծայրագավառներից մեկը և վերջնականապես կփակեն Հայաստանի պետականության էջը: Իսկ իրենք այստեղ որպես կադիրովներ՝ գավառապետներ, կգան ու կիշխեն ժողովրդին, վերջնականապես կստրկացնեն, կլուծարեն հայկական զինված ուժերը, ինչպես դա արեցին Արցախում, իսկ մեր երիտասարդներին կուղարկեն զոհվելու հանուն Ռուսաստանի»:
Էդգար Առաքելյանի խոսքով՝ մենք պետք է դուրս գանք ՌԴ-ի ստեղծած և այնտեղ Հայաստանին քարշ տված մի քանի համակարգերից: Վերջինս ասում է՝ վարչապետը այդ մասին, իհարկե, նշեց, բայց, ըստ նրա, գործողությունների ժամանակն է, և որպես առաջին քայլ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից. «Վարչապետն էլ նշեց, որ այն անվտանգային համակարգը՝ ճարտարապետությունը, որ կար, այլևս չի գործում, և անհրաժեշտ են նորերը ստեղծել, իսկ այդ ճանապարհին ժամանակն է, որ չաշխատող համակարգից դուրս գանք»:
Հարցին, թե մենք ունե՞նք այլընտրանք, զրուցակիցն արձագանքում է. «Իհարկե, ունենք: Ժամանակին մեզ համոզում էին, որ եթե ՌԴ-ն մեզ զենք չտա, էլ ով է տալու, կամ գումար չունենք զենք առնելու: Պարզվեց, որ կարող ենք գումար ունենալ և կարող ենք այլընտրանք գտնել: Օրինակ՝ Հնդկաստանի օրինակը, վերջին ժամանակներս Չեխիայի հետ ռազմական տեխնիկական ոլորտի համաձայնագիր ստորագրվեց, կարող են հնարավորություններ լինել Իրանի հետ, Հունաստանի հետ նման համաձայնագիր ստորագրվեց, Ֆրանսիայի հետ գործընթացներ կան: Այսինքն՝ հայկական հասարակության մեջ ներմուծված այդ արհեստական անելանելիության զգացողությունը Հայաստանին ու նրա հասարակությանը միակ փրկչի կերպարով հանդես եկող ՌԴ-ի հոգեբանական գրոհն է: Այս մեծ աշխարհում այլընտրանքներ միշտ կան, և հետևաբար պետք է այդ այլընտրանքները փնտրել և գտնել»:
Քաղաքագետը հիշում է՝ 2021 թվականի սկզբին՝ ուկրաինական պատերազմը սկսվելուց մի տարի առաջ, Հայաստանը մի քանի հարյուր միլիոն գումար էր վճարել զենք ձեռք բերելու համար, բայց ՌԴ-ն ոչինչ չի տվել, և մենք կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ ՌԴ-ն ոչ միայն չի օգնում մեզ՝ ապահովելու մեր անվտանգությունը, այլ, ընդհակառակը, մեր հակառակորդների հետ փոխկապակցված աշխատում է ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության. «Սրանք ակնհայտ փաստեր են, որոնք քննադատության չեն դիմանում: Իսկ իրենք կարող են իրենց դաշնակցային պարտականությունները չկատարելու ցանկացած պատրվակ գտնել, ընդհուպ եթե ոչ մի բան չգտնեն, Երևանում ջերմաստիճանը կարող է բարձր լինել, և իրենք չկարողանան պաշտպանել մեր անվտանգությունը, մենք աբսուրդին հասնող մեկնաբանություններ կարող ենք լսել»:
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերացմանը, որին ՌԴ-ն այդքան ջղաձգորեն է վերաբերվում, քաղաքագետն ասում է, որ այստեղ նույնպես ՌԴ-ն անկեղծ չէ Հայաստանի նկատմամբ:
«Հայաստանն այդ գործընթացը սկսել էր ավելի վաղ, քան ՌԴ նախագահին միջազգային դատարանի կողմից կալանավորման սանկցիա տվեցին, այստեղ ՌԴ-ն պաշտպանում է իր գործընկեր և դաշնակից Ալիևին: ՌԴ-ն լավ է հասկանում, որ իրենց կողմից պաշտպանված և խրախուսված Ալիևը Արցախում հանցագործություններ է կատարել՝ ուղղված մարդկության դեմ, Արցախում այսօր էլ ցեղասպանություն է կատարվում, բռնի արտաքսում է տեղի ունենում մարդկանց, ովքեր հազարամյակներով ապրել են իրենց հողի վրա: Հիմա ՌԴ-ն ուզում է իրենց դաշնակցին փրկել, քողարկել Ալիևի հանցագործությունները, որպեսզի նա էլ ՌԴ նախագահի կարգավիճակում չհայտնվի»,- ասում է Առաքելյանն ու հավելում, որ ողջունում է և կոչ անում հնարավորինս շուտ վավերացնել այն. «Քանի որ դա նույնպես անվտանգային բաղադրիչ է ՀՀ-ի համար. Ալիևը պետք է հասկանա, որ պատժվելու է միջազգային մակարդակով, իզգոյ է դառնալու իր կատարած հանցագործությունների համար»:
Հերմինե Կարապետյան
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել
Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինն արձագանքելով շնորհավորանքներին՝ լուսանկար է հրապարակել
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ
Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան
Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները
Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին
Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է
4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում
27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց
Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև
Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ
Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար
ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին
Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին
Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին
Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին
Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը
Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն
Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան
Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան
Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է
Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը
Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան
Լարսը կրկին փակ է բեռնատարների համար
Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին
Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
© 2023 Հայկական ժամանակ