Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան

26/09/2023 schedule15:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:

«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ  այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։

«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։  

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին նմանօրինակ ընտանիքներին՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն, փորձում էին լուծումներ գտնել:

«Այս օրերին ևս պետք է շարունակել նմանատիպ աշխատանքները»,- ասել է նախարարը:

Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը.

«Առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աշխատանքներ»:

Նախարարը նաև առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին և այլն։

Ամփոփելով խոսքը՝  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն:

Տպել
4633 դիտում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար

Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը

Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով

Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան

4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով

Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է

ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը

Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել

Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է

Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան

«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին

էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը