ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան

26/09/2023 schedule17:38

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները լուծելու համար գործարկել է մեխանիզմներ։

Այս մասին սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից  վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրներով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ, որը անցած ինը ամիսների ընթացքում տարբեր բնույթի խնդիրներ էր փորձում լուծել։

«Հիշեցնեմ, որ երբ Լաչինի միջանցքը արգելափակվեց և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, երկու խնդիր առաջացավ։ Առաջին խնդիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է փորձեին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի բնակչությունը ժամանակին ապահովված լիներ սննդով և առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Մինչև հունիս ամիսը ներառյալ՝ որոշակի բեռների շարժ կար. հիմնականում խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բեռները հասնում էին և բնակչությանը ապահովում առաջին անհրաժեշտության ապրանքներով, իսկ հունիս ամսից ի վեր այդպիսի շարժը ընդհատվեց։

Մեր խմբի աշխատանքները համապատասխանաբար փոխվել են այդ ընթացքում. եթե առաջին ամիսների ընթացքում առավելապես կենտրոնացրել էինք մեր ջանքերը մատակարարումները կանոնավոր կազմակերպելու վրա, ապա վերջին երեք ամիսների ընթացքում փորձում էինք ուղիներ գտնել, թե ինչպես կարելի է հումանիտար նշանակության բեռները ֆիզիկապես հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Հուլիսի 15-ին տեսնելով, որ հումանիտար իրավիճակը փակուղային է՝ Կառավարությունն անհրաժեշտ համարեց այդ հարցի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնել, դեպի Լաչինի միջանցք՝ Կոռնիձոր գյուղ ուղարկվեց 19 բեռնատարներով շարասյուն՝ շուրջ 400 տոննա մարդասիրական բեռներով, որոնք մի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքներն էին: Դրանք պետք է հասնեին ԼՂ բնակչությանը: Մյուս կողմից՝ խորհրդանշական իմաստ ուներ, որովհետև պետք էր աշխարհի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այդ միջանցքը փակ է և առաջին անհրաժեշտության սննդամթերքը և ապրանքները չեն հասնում»,- մանրամասնել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ երեք օր է, ինչ աշխատանքային խմբի անելիքների շրջանակը փոխվել է։

«Գիտեք, որ երրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվում են քաղաքացիները. մեծաթիվ մարդիկ են տեղափոխվում Հայաստան։ Անհրաժեշտ է այդ մարդկանց դիմավորել, պարզել նրանց առաջնային կարիքները և օրվա ընթացքում 24 ժամ անընդմեջ աշխատելով՝ ուղղորդել, տեղավորել և ամենաառաջնային նշանակության խնդիրները կարգավորել»,- նշել է Խաչատրյանը։

Փոխվարչապետն ընդգծել է՝ Կառավարությունն առաջնային է համարում մարդկանց կեցության պայմանները ապահովելու խնդիրը. «Ամենաառաջին խնդիրը, որը կարճաժամկետ կտրվածքում դրել ենք, այն է, որ ժամանող յուրաքանչյուր մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ։ Առաջին հարցը, որ դիմավորելու պահին փորձում ենք պարզել՝ մարդիկ գիտե՞ն ,թե ուր են գնալու, արդյոք ունե՞ն կեցության վայր, որտեղ կարող են տեղավորվել, թե՞ անհրաժեշտ է մեր աջակցությունը։ Իհարկե, նաև մենք քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նրանք, ովքեր կարիք ունեն, որ բնակատեղիով և կեցավայրով ապահովված լինեն, հենց սահմանակետում ուղղորդում ենք»:

Տպել
604 դիտում

Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել

Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինն արձագանքելով շնորհավորանքներին՝ լուսանկար է հրապարակել

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում

27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև

Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ

Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար

ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին

Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին

Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին

Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին

Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան

Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է

Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը

Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան

Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին

Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին